Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերով կհեռարձակի ԱԺ-ում սահմանադրական քննարկումներին նվիրված նիստերը
ПОЛИТИКАՀանրային հեռուստաընկերությունը սեպտեմբերի 16-ից ուղիղ եթերով կհեռարձակի Ազգային ժողովում սահմանադրական քննարկումներին նվիրված նիստերը: Այս մասին նշված է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հայտարարության մեջ, որում, մասնավորապես, ասված է.
«Հաշվի առնելով Սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում, կարեւորելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների դերը եւ ընդունելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հորդորը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է կայացրել սեփական խնայողությունների հաշվին կազմակերպել եւ ս.թ. սեպտեմբերի 16-ից իրականացնել ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական քննարկումներին նվիրված նիստերի ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաընկերության եթերում»:



