Իռլանդիայի Դոնեգոլը գլխավորել է աշխարհի ամենահետաքրքրական վայրերի ցուցակը
ОБЩЕСТВОԻռլանդիայի հյուսիսի Դոնեգոլի կոմսությունը ճանաչվել Է 2017 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքրական վայրը: Այս վայրն առաջին հորիզոնականն Է զբաղեցրել National Geographic Traveller հանդեսի ճանապարհորդների համար գրավիչ ուղղությունների նոր ցուցակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC -ին:
Ինչպես ընդգծել Է հանդեսը, Դոնեգոլի կոմսությունը, որը հռչակված Է իր խիստ կտտված ափային գիծ ունեցող գեղատեսիլ ծովեզերքով, անհայտ երկրի տպավորություն Է թողնում:
National Geographic Traveller-ի ցուցակում երկրորդ տեղում Է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոն, երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Հելսինկին: Հաջորդ տեղերում են Գրենլանդիան, Պերուն եւ Դանիայի Օրհուսը: Ընդամենը հանդեսի ցուցակում 17 ուղղություններ են:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



