Բանտի ղեկավարությունը գրաքննության է ենթարկել Դեմիրթաշի հարցազրույցը
ОБЩЕСТВОԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կալանավորված համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի հարցազրույցը Özgürlükçü Demokrasi պարբերականին գրաքննության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Demokrathaber.net-ը:
Պարբերականը գրավոր հարցազրույց է արել Էդիրնեի բանտում կալանավորված Դեմիրթաշի հետ, ում պատասխանները երկու շաբաթ առգրավված են մնացել բանտի ղեկավարության կողմից: Երկու շաբաթ անց միայն պատասխաններն ուղարկվել են Özgürlükçü Demokrasi պարբերական գրաքննված ձևով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը ևՖիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 10 պատգամավոր ձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն էիրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու ևահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:



