Ереван, 08.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Արցախի Հանրապետության կառավարությունը նիստ է գումարել

ПОЛИТИКА

 Արցախի Հանրապետության կառավարությունը դեկտեմբերի 2-ին վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է մտցրել հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգում՝ ռեժիմներն առավել հստակեցնելու նպատակով: 
Քանի որ հանրապետության Ասկերանի, Հադրութի, Մարտունու և Շահումյանի շրջանների գյուղատնտեսության զարգացման 2016 թվականի ծրագրով հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին իրականացվում են միայն ոռոգման ցանցի բարելավման և արոտների ջրարբիացման աշխատանքներ, կառավարության որոշմամբ՝ ենթաշրջանային ծրագրի շրջանակներում համապատասխան համայնքներում կիրականացվեն նաև աղբյուրների կառուցման և վերակառուցման աշխատանքներ: Վարչապետը հանձնարարել է կարճ ժամանակաընթացքում գույքագրել գործող և վերականգնման ենթակա աղբյուրները՝ համապատասխան ֆինանսավորման համար: 
Գործադիր մարմնի որոշմամբ՝ «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները կվերապահվեն գյուղատնտեսության նախարարությանը: Սրանով ավելի արդյունավետ կիրականացվի կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծվեն անասնաբուժության բնագավառում միասնական քաղաքականության օպտիմալ իրականացման համար: 
Նիստում հաստատվել է ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը, ինչի համաձայն՝ սահմանվել են ձվի տեսակների և ձվամթերքի անվտանգությանը, դրանց արտադրությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը, իրացմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով նույնականացման և համապատասխանության հավաստման ընթացակարգերը: 
Կառավարության հավանությանն է արժանացել նաև հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող՝ կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները սահմանելու, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, որն ուղղված է իրացվող սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը և արտահանման խթանմանը: 
Կառավարության որոշմամբ կանոնակարգվել է սպանդանոցներում սպանդի կազմակերպման գործընթացը և սահմանվել լրացուցիչ պ ահանջներ, որոնք կլրացնեն սպանդի գործընթացի անվտանգության երաշխիքները և կապահովեն սպանդից ստացված մթերքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը և սպառողների առողջությունը: Վարչապետը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը նաև տնային պայմաններում իրականացվող մորթի նկատմամբ՝ քաղաքացիների առողջության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:
«Սննդամթերքի անվտանգության մասին» ԼՂՀ օրենքի պահանջներից ելնելով, ինչպես նաև անասնաբուժության և բուսասանիտարիայի որոշ բնագավառների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը որոշում է ընդունել համապատասխան ստուգաթերթերում հարցերի ձևակերպումների հստակեցման մասին: 
Գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ՝ կառավարության անդամների քննարկմանը ներկայացնելով ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարել ու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Կառավարության կողմից հավանության արժանացած նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելիս աշխատանքային և մասնագիտական ստաժում ներառվող ժամանակահատվածները հաշվառել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ 2017թ. Հունվարի 1-ի փոխարեն: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է հանրապետությունում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ժամկետների երկարաձգմամբ:
««Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է 2017 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել զբաղվածության ոլորտի բոլոր այն ծրագրերը, որոնք հետագա կիրառման համար գնահատվել են անարդյունավետ՝ մասնավորապես, փոքր ձեռնարկատիրական գործունեության, աշխատանքի տեղավորման նպատակով ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու, այլ վայրում աշխատանքի տեղավորման, սե զոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման, աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման ծրագրերը: Փոխարենը, աշխատաշուկայի հետազոտման արդյունքում, կմշակվեն և կներդրվեն նոր ծրագրեր:
Միաժամանակ օրինագծով առաջարկվում է գործազուրկի կարգավիճակի դադարեցման հիմքերում սահմանել նաև օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ ԼՂՀ-ում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու, գործազուրկի՝ ԼՂՀ հաշվառումից հանվելու դեպքերը:
Նիստում ուժը կորցրած է ճանաչվել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշումը: Ծրագիրը 2016 թվականին պետք է փորձնական իրականացվեր Ասկերանի շրջանում, սակայն ցանկացողների բացակայության պատճառով ծրագիրը կյանքի չկոչվեց: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացմամբ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվում են պետական աջակցության բազմաթիվ այլ ծրագրեր, որոնց իրագործման համար նախատեսված մեխանիզմները ավելի պարզ և մատչելի են: 
Կարիքավորության գնահատման համակարգը ներդնելու ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը փոփոխության է ենթարկել նախկին որոշումը, քանի որ կան որոշակի խնդիրներ՝ կապված քաղաքացիների վարձատրության, շարժական և անշարժ գույքի տվյալների, քաղաքացիական կացության ակտերի, տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման մասին տեղեկություններ պարունակող համապատասխան տեղեկատվական բազաներից օգտվելու հնարավորության հետ: Տեղեկատվական բազաները հի մնականում բացակայում են կամ թերի են կամ էլ հնարավոր չէ ստանալ առցանց տվյալներ, լիարժեք հնարավոր է օգտվել միայն եկամտային հարկի անձնավորված տեղեկատվական բազայից:
Կառավարության նախկին որոշումներում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ ԼՂՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամներին, ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնե լու կամ բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն տրամադրման ընթացքում՝ ֆինանսավարկային կազմակերպության և պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի միջև կնքված համագործակցության պայմանագրով հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման համար նախատեսված վարկի տոկոսադրույքը չգերազանցի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը՝ ներկայիս գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոխարեն: Բնակելի տուն կառուցելու համար մինչև 3 000 000 ՀՀ դրամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կստանան նաև 18-40 տարեկան ամուսիններից կազմված այն ընտանիքները, որոնցում ամուսիններից մեկն է գյուղական կամ քաղաքային բնակավայրում վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես բնակվել: 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ծրագիրը շատ արդյունավետ է, և տարեցտարի ընդլայնվում է դրանից օգտվողների շրջանակը: «Տարիքային սահմանափակմանը զուգահեռ, հետագայում վերանայվելու է նաև տրամադրվող գումարի չափը, և գյուղական բնակավայրում տուն կառուցողները ավելի մեծ աջակցություն են ստանալու: Սրանվ փոքր-ինչ հավասարություն կապահովվի գյուղաբնակների և քաղաքաբնակների միջև՝ բնակարանային խնդրի վերացման նպատակով պետական աջակցություն ստանալու տեսանկյունից»,- նշել է Ա. Հարությունյանը: 
Նիստում՝ 2012թ. դեկտեմբերի 27-ի N 944-Ն որոշման մեջ կատարված փոփոխությամբ սահմանվել է ԼՂՀ որակավորումների ազգային շրջանակը, որը ներառում է տարրական աստիճանից մինչև հետբուհական կրթության մակարդակ:
Կառավարության որոշմամբ սահմանվել է տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը: Այն, նախորդ ցանկի համեմատությամբ, ավելի ընդլայնվա ծ է և իր մեջ ներառել է նաև ժամանակավոր անշարժունակության հիվանդության դեպքեր: 
Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև կառավարության նախկին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին մի շարք որոշումներում:
Կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են բուսական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման, կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման, բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման և բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգերը:

Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»