Դինքի սպանության գործով կասկածյալը գիրք է գրել
ОБЩЕСТВОՍտամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Էրհան Թունջելը գիրք է հրատարակել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24-ը, գիրքն ունի «Հրանտ Դինքի սպանության կուլիսները և Ամերիկայի ենիչերիները» ; խորագիրը:
Գրքի շնորհանդեսի ժամանակ Թունջելը ասել է, թե գրքում ներկայացված է Դինքի սպանության գործի մութ դրվագները: Նա նշել է, որ ցանկանում է դատական գործի ավարտից հետո հանդիպել Դինքի ընտանիքի անդամների հետ:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրության առջև նրա վրա կատարված զինվածհարձակման արդյունքում: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչՅասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը22 տարվաազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրելՀրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանումմասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելուկապակցությամբ որոշումներ են ընդունվել:



