Գեղարքունիքի մարզում 2016 թվականի նոյեմբերին գրանցվել է 235 ծնունդ
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզում 2016 թվականի նոյեմբերին գրանցվել է 235 ծնունդ՝ 122 տղա եւ 113 աղջիկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 134 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 50 ծնունդ՝ Գավառի բժշկական կենտրոնում, 30 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում, 15 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոնում եւ 6 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:
Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ Գեղարքունիքի մարզում ծնունդների թիվն այս տարվա նոյեմբերին նվազել է 47-ով: Այս տարվա նոյեմբերին Գավառի ԲԿ-ում լույս աշխարհ են եկել 30 տղա եւ 20 աղջիկ, Սեւանի հիվանդանոցում՝ 6 տղա եւ 9 աղջիկ, Մարտունու ծննդատանը՝ 69 տղա եւ 65 աղջիկ, Վարդենիսի հիվանդանոցում՝ 14 տղա եւ 16 աղջիկ, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 3 տղա, 3 աղջիկ:
Ծնունդների թվով դարձյալ առաջատարը մնում է Մարտունու տարածաշրջանը, հետնապահը՝ Ճամբարակը: Ընդ որում, նոյեմբերին գրանցված ծնունդների քանակը Մարտունու տարածքում 34-ով ավելի է, քան մարզի մյուս չորս տարածքների ծնունդների ընդհանուր գումարը:



