Համաշխարհային, համահայաստանյան, այժմ արդեն՝ համահայկական նվագախումբ
КУЛЬТУРАՕրերս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ նախագահին զեկուցելով նախարարության գերակա ուղղությունների մասին, նաև առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող տաղանդավոր հայերը: Գաղափարը հավանության է արժանացել նախագահի կողմից։ Հանրապետությունում նման մեգանախագիծ վերջերս արդեն կայացել էր՝ «Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբ-նվագախումբ։
Հասարակությանը հայտնի է, որ այս նախագիծը դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վաղուց է նախապատրաստում և քննարկում տարբեր երաժիշտների հետ։ Մեզ հետ զրույցում Սերգեյ Սմբատյանը նշեց, որ արդեն իսկ երկու տարի նա աշխատում է ամբողջ աշխարհի հայ երաժիշտներին համախմբող այս նախագծի իրականացման համար: Աշխարհի լավագույն նվագախմբերում գործող հայ երաժիշտների համար դա արդեն վաղուց սպասված է:
«Գաղափարի ամենակարևոր առաքելությունն է աշխարհին ներկայացնել հայ ազգի ներուժը՝ միավորելով աշխարհով սփռված հայ տաղանդներին մեկ բեմում»,- ասաց Սմբատյանը: Մշակույթի ոլորտում ցանկացած նոր ու հեռահար նպատակներ ունեցող ծրագիր ողջունելի է։ Ուրախալի է, որ մշակույթի նախարարը երկրի ղեկավարի մոտ հանդես է եկել նման առաջարկությամբ։
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



