ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարացնելու օրինագիծը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 1-ին հավանություն Է տվել Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ ներկայիս օրենքի գործողությունը 10 տարով երկարացնելու՝ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փաստաթուղթն ԱՄՆ-ի նախագահին թույլ Է տալիս սահմանափակումներ կիրառել նրանց դեմ, ովքեր առնչություն ունեն Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման, ահաբեկչության օժանդակման հետ, ինչպես նաեւ մեղավոր են մարդու իրավունքների խախտման մեջ: Եթե Կոնգրեսը չերկարացներ այս լիազորությունները, ապա դրանց ժամկետը կլրանար այս տարվա դեկտեմբերի 31-ին:
Այժմ փաստաթուղթը պետք Է դրվի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի սեղանին: Վարչակազմում ավելի վաղ հայտարարել են, որ պետության ղեկավարը հավանություն չի տա այն նախաձեռնություններին, որոնք կարող են ձախողել Իրանի հետ կնքնված միջուկային գործարքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



