Թենեսիում արտակարգ դրություն Է հայտարարվել մոլեգնող անտառային հրդեհների պատճառով
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Թենեսիի նահանգի նահանգապետ Բիլ Հեսլեմը նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել չհանդարտվող անտառային հրդեհների պատճառով, որոնց զոհ Է դարձել արդեն տասը մարդ, իսկ տուժածների թիվն անցնում Է 50-ից:
Ինչպես պարզաբանել Է Fox13 հեռուստաալիքը, արտակարգ դրության ռեժիմը նախատեսում Է նահանգի օրենսդրության որոշ դրույթների ժամանակավոր վերացում եւ նպատակամղված Է տարերքից տուժածներին ավելի արդյունավետ օգնություն ցուցաբերելուն: Արտակարգ դրության շրջանակներում նաեւ արգելված Է բարձրացնել մի շարք ապրանքների եւ ծառայությունների, այդ թվում՝ սննդամթերքի, շինանյութերի եւ վառելանյութի գները:
Արդեն մի քանի օր Է՝ հրդեհներ են մոլեգնում Թենեսիի, Ջորջիայի եւ Հյուսիսային Կարոլինայի նահանգներում: Պատճառը դարձել Է հարավային նահանգներում հաստատված երաշտը:
Հեսլեմը հայտարարել Է, որ ներկայիս բնական հրդեհներն ամենաընդգրկունն են դարձել նահանգի տարածքում վերջին 100 տարվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



