Թրամփը հավաստել Է Մետիսին Պենտագոնի ղեկավար նշանակելու մտադրությունը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարար կնշանակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մետիսին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքական գործիչը դա հավաստել Է՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան Ցինցինատի քաղաքում (Օհայոյի նահանգ) ելույթ ունենալով ընտրություններից հետո իր կողմնակիցների հետ կայացած առաջին հանդիպմանը:
«Մենք պատրաստվում ենք «Կատաղած շուն» Մետիսին նշանակել մեր պաշտպանության նախարար: Բայց մենք այս մասին (պաշտոնապես) չենք հայտարարում մինչեւ երկուշաբթի, ուստի ոչ մեկին մի ասեք»,- ասել Է ԱՄՆ-ի հաջորդ ղեկավարը, որն իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի հունվարի 20-ին:
«Կատաղած շունը» եւ «Ճգնավոր մարտիկը» պաշտոնաթող գեներալի մականուններն են, որը 2013 թվականին թոշակի Է անցել ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավարի պաշտոնից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



