Ереван, 09.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչու՞ ենք այդքան արագ մոռանում այս 10 ցավալի ճշմարտությունները

ЛАЙФ

1. Մարդկային կյանքի միջին տևողությունը համեմատաբար կարճ է  

Հոգու խորքում մենք գիտենք, որ կյանքը կարճ է, և մի օր մեզանից յուրաքանչյուրը կնքելու է իր մահկանացուն, սակայն չնայած դրան, մենք միշտ զարմանում ենք, երբ դա տեղի է ունենում այն մարդկանց հետ, ում մենք ճանաչում ենք:

Դա նույնն է, ինչ անուշադիր կերպով քայլեք աստիճաններով և չհաշվարկեք վերջին քայլը: Դուք սպասում էիք, որ ևս մեկ աստիճան կլինի և մի պահ դուք կորցնում եք հավասարակշռությունը, մինչ ձեր ուղեղը կվերադառնա «այստեղ և հիմա»:

Ձեր կյանքն ապրեք ԱՅՍՕՐ: Մի՛ արհամարհեք մահը, բայց և մի՛ վախեցեք նրանից: Վախեցեք այն կյանքից, որը չեք ապրել, քանի որ չափազանց անհամարձակ եք եղել որևէ գործողություն նախաձեռնելու համար: Մահը կյանքի ամենամեծ կորուստը չէ: Ամենամեծ կորուստն այն է, ինչ մահանում է մեր ներսում, մինչ մենք կենդանի ենք: Համարձակ եղեք: Մահու չափ վախեցեք, բայց, ի վերջո, կատարեք հաջորդ քայլը:

2. Դուք կարող եք ապրել միայն այն կյանքը, որն ինքներդ եք ստեղծում ձեզ համար

Ձեր կյանքը միայն ձեր կյանքն է: Ուրիշները կարող են փորձել համոզել ձեզ, բայց չեն կարող որոշում կայացնել ձեր փոխարեն: Այդ պատճառով համոզվեք, որ այն ճանապարհը, որով դուք որոշել եք ընթանալ, համապաստասխանում է ձեր ցանկություններին և ներքին ձայնին և մի՛ վախեցեք նոր ճանապարհ հարթել, եթե դրանում իմաստ կա:

Հիշեք, որ ավելի լավ է գտնվել այն սանդուղքի ամենաստորին աստիճանին, որը ցանկանում եք բարձրանալ, քան այն մեկի վերին աստիճանին, որը չեք ցանկանում: Եղեք ստեղծագործ և համբերատար: Եվ հասկացեք, որ համբերությունը վերաբերում է ոչ թե սպասումին, այլ լավ տրամադրվածություն պահելուն և ջանասիրաբար աշխատելուն: Սա ձեր կյանքն է, և այն կազմված է ձեր ընտրություններից: 

3. Զբաղված լինել չի նշանակում արդյունավետ աշխատել

Մեր ժամանակներում զբաղված լինելը նշանակում է արդյունավետ աշխատել: Միայն նայեք ձեր շուրջը: Զբաղված մարդկանց քանակը անհամեմատելիորեն ավելի է արդյունավետ աշխատող մարդկանց թվից: Զբաղված մարդիկ ամենուրեք իրարանցման մեջ են, և նրանք մինչև կեսգիշեր ժամանակի մեծ մասն անցկացնում են աշխատանքի վայրում: 

Նրանք շտապում են աշխատանքի, հանդիպումների, ժողովների, հասարակական միջոցառումների: Նրանք շատ հազվադեպ են ազատ ժամանակ գտնում ընտանիքի և ընտանեկան հավաքույթների համար: Նրանց զբաղված ժամանակացույցը սեփական անձի կարևորության զգացում են հաղորդում: Բայց դա միայն պատրանք է:

Որոշ ժամանակ զբաղվածությունը կարող է ձեզ ստիպել ավելի կարևոր զգալ, բայց այդ զգացողությունը երկարաժամկետ չէ: Մենք, անխուսափելիորեն, մի օր կցանկանանք այդ անդադար վազվզոցից հեռու մնալ և ավելի շատ ապրել նպատակասլաց կյանքով:

4. Հաջողությանը միշտ նախորդում է անհաջողությունը  

Սխալներից անհնար է խուսափել: Սովորեք ներել ինքներդ ձեզ: Սարսափելի չէ, եթե սխալ գործեք: Ողբերգությունն այն կլինի, եթե նրանցից ոչինչ չսովորեք:

Եթե դուք շատ եք վախենում անհաջողություններից, ապա, հավանաբար, երբեք չեք կարողանա անել այն, ինչ անհնրաժեշտ է հաջողության հասնելու համար: Խնդրի լուծումը այն է, որ պետք է կարողանանք ընկերանալ անհաջողության հետ: Գիտեք, թե ինչո՞վ է տարբերվում վարպետը սկսնակից: Վարպետը շատ ավելի անհաջողություններ է ունեցել, քան սկսնակը փորձեր է կատարել: Յուրաքանչյուր հանճարեղ ստեղծագործության ետևում թաքնված են հազարավոր փորձեր:

Այն, ինչ հիմա տեղի չի ունենում, չի նշանակում, որ երբեք չի կատարվի: Երբեմն ամեն ինչ հակառակ է ընթանում, մինչև որ չի ուղղվում:

5. Մտածել չի նշանակում գործել 

Հաջողությունը չի փնտրում ձեզ, մինչ դուք սպասում եք նրան՝ մտածելով նրա մասին: 

Դուք այն եք, ինչ գործողություններ որ կատարում եք, այլ ոչ թե այն, ինչ ասում եք, որ անելու եք: Գիտելիքներն անիմաստ են առանց գործողության: Հաջողությունը չի գալիս նրանց մոտ, ովքեր սպասում են, այն գալիս է նրանց մոտ, ովքեր աշխատում են նպատակին հասնելու համար: Հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչն է իրականում իմաստալից ձեզ համար, իսկ հետո համարձակություն հավաքեք կառուցել ձեր կյանքը՝ ձեր պատասխանին համաձայն:

Եվ հիշեք, եթե դուք սպասեք, որ մի օր 100%-անոց պատրաստակամություն եք ունենալու սկսելու համար, հավանաբար դուք այդպես էլ կսպասեք ձեր կյանքի մնացած մասը:

6. Ներելու համար պետք չէ սպասել ներողության

Կյանքը շատ ավելի հեշտ է դառնում, եթե դուք սովորեք ընդունել բոլոր ներողությունները, որոնք չեք ստացել: Մենք պետք է շնորհակալ լինենք յուրաքանչյուր փորձի համար՝ լինի դա դրական, թե բացասական: Հարկավոր է միայն մեկ քայլ ետ անել և ասել. «Շնորհակալություն կյանքի դասի համար»:

Ներումը նրա խոստումն է, ինչը որ դուք ցանկանում եք պահպանել: Երբ դուք ներում եք որևէ մեկին, Դուք խոստանում եք չդնել ձեր անփոփոխելի անցյալը ձեր ներկայիս անձի դիմաց: Խոսքը ոչ թե հանցագործի ազատության մասին է, այլ ինքերդ ձեր` մշտական զոհի բեռի ազատության մասին:

7. Որոշ մարդիկ ուղղակի համապատասխան չեն ձեզ

Բավականին համարձակ եղեք այլևս չշփվել այն մարդկանց հետ, ովքեր նվաստացնում են ձեզ և փորձում են ձեզ ստիպել ավելի ցածր զգալ, քան դուք կաք: Հավատացեք՝ այդ մարդկանց կարիքը դուք բացարձակ չունեք:

Եթե որևէ մեկն ինչ-որ պատճառով ստիպում է ձեզ ամեն անգամ անհարմար կամ անինքնավստահ զգալ, ապա նա, անկասկած, ձեր ընկերը չէ: Եթե ձեզ ամեն կերպ փորձում են ստիպել պակաս նշանակալից զգալ, խուսափեք այդ մարդկանց հետ շփումից: Ձեզ բազմաթիվ համապատասխան մարդիկ են շրջապատում, ովքեր նոր ուժեր են հաղորդում և ոգեշնչում են, որպեսզի ցուցադրեք ձեր լավագույն հատկանիշները: Բացարձակ իմաստ չկա ինքներդ ձեզ ծանրաբեռնել այն մարդկանցով, ովքեր համապատասխան չեն:

8. Ձեզ ոչ թե շրջապատող մարդիկ պետք է սիրեն, այլ դուք ինքներդ

Կարևոր է լավ մարդ լինել ուրիշների համար, սակայն շատ ավելի կարևոր է լավը լինել ինքներդ ձեր համար: Դուք իրոք պետք է սիրեք ձեզ, որպեսզի կարողանանք այս աշխարհում ինչ-որ նշանակալից աշխատանք կատարել: Այդ պատճառով համոզվեք, որ դուք ձեզ չեք տեսնում այն մարդկանց աչքերով, ովքեր ձեզ չեն գնահատում: Իմացեք ձեր արժեքը, նույնիսկ եթե նրանք դա չգիտեն:

Թող ձեզ սիրեն այնպիսին, ինչպիսին որ կաք՝ ձեր թերություններով, անգրավչությամբ, ինչպիսին որ Դուք ձեզ կարող եք զգալ, ոչ կատարելությամբ, ինչպիսին որ ձեր կարծիքով հանդիսանում եք: Այո, թող որևէ մեկը հենց այսպիսին սիրի ձեզ, և թող այդ անձնավորությունը դուք ինքներդ լինեք:

9. Կախվածություն մի՛ ունեցեք նյութական արժեքներից

Իրերը միայն իրեր են, նրանց համար բացարձակ ոչ մի կապ չունի, թե ինչպիսի անձնավորություն եք դուք: Մեզանից շատերը կարող են ապրել շատ ավելի քիչ պահանջմունքներով: Դա շատ կարևոր հիշեցում է, որը կենտրոնացված է նյութական իրերի, քան նշանակալից հարաբերությունների և զգացմունքների վրա:

Դուք պետք է ստեղծեք սեփական մշակույթը: Մի՛ դիտեք հեռուստացույց, մի կարդացեք մոդայիկ ամսագրեր, և ձեզ մի՛ ծանրաբեռնեք երեկոյան լուրերով: Ձեր մեջ ուժ գտեք լրացնել ձեր ժամանակը նշանակալից, արժեքավոր իրադարձություններով: Դուք ձեր կյանքը զոհաբերում եք մեծ ընկերությունների կողմից ստեղծվող մարքեթինգին և մեդիախաբեությանը, որոնք ձեզ ստիպում են ձգտել հագնվել, ապրել հատուկ կերպով: Այդպիսի մտածողությունն իրական ողբերգություն է: Իրականում գոյություն ունեք դուք եք և ձեր ընկերները, ընտանիքը, սերը, ձգտումները, նպատակները, հույսերը, վախերը և այլն:

«Բարձրագույն կրթություն ստացիր, աշխատանք գտիր, մեքենա և տուն գնիր, շարունակիր գումար վաստակել»: Եվ դա ողբալի է, քանի որ մի օր դուք կարթնանաք և կհասկանաք, որ խաբված եք: Այդ պահին դուք կցանկանաք միայն մի գործողություն կատարել. վերցնել ձեր ուղեղը «ուղեղ լվացողների» ձեռքից, ովքեր ցանկանում եք ձեզ ստիպել անընդհատ գնել այն, ինչ իրականում ձեզ հարկավոր չէ, որպեսզի տպավորություն գործեք այն մարդկանց վրա, ովքեր բացարձակ նշանակալից չեն:

10. Ամեն ինչ ամեն վայրկյանում փոխվում է

Ընդունեք փոփոխությունները և գիտակցեք, որ այն պատճառ ունի: Սկզբում այն կարող է բացահայտ չլինի, բայց ի վերջո բավականին ծանրակշիռ է դառնում:

Այն, ինչ այսօր ունեք, վաղն արդեն կարող եք կորցնել: Իրադարձություններն արագորեն, ինքնաբերաբար փոխվում են: Կյանքը ոչ մեկի համար կանգ չի առնում: Այն արագորեն զարգանում է և հանդարտ իրավիճակից վերածվում է քաոսի, և դա ամեն օր տեղի է ունենում մարդկանց հետ:

 

Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга