Միշտ ընդունել եմ, որ արժանի չեմ եղել այն ամենին, ինչ Աստված ինձ շռայլաբար տվել է. Անի Քոչարյան
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է
Այսօր դերասանուհի Անի Քոչարյանը նշում է ծննդյան օրը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ այսօր մի փոքր տխրում է, բայց եւ շնորհակալ է իրեն տրված կյանքի համար.
«Ամեն դեպքում մեծանում ենք ու դա տխրեցնող է, բայց միաժամանակ ուրախ եմ, որ ծնվել եմ ու շնորհակալ ինձ տրված կյանքի համար, չէ որ կարող էի չծնվել, բայց ինձ տրվել է այդ հնարավորությունը: Այսօր շատ ուրախ եմ, երբ տեսնում եմ, թե ինչքան մարդ է անկեղծորեն ու սրտացավորեն շնորհավորանքներ հղում ինձ, շատ հաճելի էր, երբ կեսգիշերին` ծննդյանս օրվա մեկնարկելուն պես նկարահանման հրապարակում գործընկերներս փորձեցին փոքրիկ տոն կազմակերպել ինձ համար: Երբ ջերմություն ու ուշադրություն ես զգում քեզ շրջապատող մարդկանց կողմից, դրանից ավելի մեծ երջանկություն չկա»,- նշեց օրվա հերոսուհին:
Խոսելով ամենամեծ երազանքից` դերասանուհին նկատեց, որ կյանքի ամենամեծ երազնքը անփոփոխ է մնում.
«Կյանքումս մի երազանք ունեմ, որի մասին մտածում եմ ոչ միայն ծննդյանս օրը, այլեւ ամեն օր` երազում եմ, որ խաղաղ ապրենք, որովհետեւ դա յուրաքանչյուրիս համար ամենակարեւորն է, ինչպես նաեւ երազում եմ, որ մարդիկ առողջ լինեն, քանի որ երբ լսում ես հարզատիդ, ընկերջդ կամ հարեւանիդ հիվանդության մասին, հասկանում ես, որ դա ազդում է երջանկությանդ վրա»,- նկատեց նա:
Իսկ հարցին, թե Անի Քոչարյանն ինքն իրեն ի՞նչ է մաղթում, պատասխանեց.
«Ինձ համար նոր բաներ չեմ ուզում, միայն թե պահպանվի այն, ինչ ունեմ: Ես երազանքներով ապրող մարդ չեմ, եւ այն, ինչ ունեմ, Աստված ինձ պարզապես շռայլել է: Այո, միշտ ընդունել եմ, որ արժանի չեմ եղել այն ամենին, ինչ Աստված ինձ շռայլաբար տվել է, ուրեմն ինքս ինձ մաղթում եմ, որ Տերը պահպանի ունեցած: Ես նոր բաների մասին չեմ մտածում, քանի որ ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար»:
Թե ո՞րն Անի Քոչարյանի կյանքի ամենամեծ նվերը, պատասխանեց.
«Կյանքիս ամենամեծ նվերը ընտանիքս է: Աստված ինձ ընտանիք է նվիրել, որտեղ ես իսկապես ապրում եմ, այլ ոչ թե գոյատեւում»,- ընդգծեց դերասանուհին:
Իսկ վերջում Անի Քոչարյանը շեշտեց` ժամանակը հետ տալ չի ուզում.
«Հիմա, նայելով անցածս ճանապարհին, հաստատ չէի ցանկանա հետ տալ ժամանակն ու որոշ շտկումներ անել, քանի որ ես ապրել եմ այն կյանքը, որը գրված է եղել հենց ինձ համար: Որեւէ բան ջնջել պետք չէ, որովհետեւ եւ լավը, եւ վատը մարդկային է, պետք է կարողանալ ապրել կյանքի բոլոր էտապները: Ես շնորհակալ եմ իմ կյանքի համար»,- ավարտեց դերասանուհին:
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



