Ереван, 09.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Կուզենայի, որ մեր տղամարդիկ արժևորեին հենց հայ կնոջ տեսակը». Նարինե Սուլթանյան

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Ի՞նչն է պակասում հայ կնոջը՝ ավելի կայացած ու գնահատված լինելու համար, ինչպիսի՞ն է  ժամանակակից հայուհու նկարագիրը, որքանո՞վ է կարևոր կնոջ դերը ընտանիքի ամրության հարցում։ Այս և այլ հետաքրքիր ու կանացի թեմաների  շուրջ  BlogNews.am-ը  զրուցել է  «Նանե» հաղորդաշարի  հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանի հետ:

- Ասում են՝ կանայք բաժանվում են երեք խմբի՝ գեղեցիկներ, կարիերիստներ և պարզապես երջանիկներ: Ձեր պարագայում, կարծես, բոլորը համատեղվել է:

- Կարիերիստ բնորոշումը իմ պարագայում փոքր-ինչ չափազանցված է: Եթե նկատի ունեք աշխատասիրություն, ապա համաձայն եմ: Իմ մասնագիտությունը շատ սիրելու արդյունքում է ձևավորվել իմ կարիերան, բայց կարիերիստ երբևէ չեմ եղել: Չեմ կարող ասել՝ դա լավ է, թե վատ: Բայց փոքր-ինչ կարիերիստի հոգեբանություն ունենալը ինձ չէր խանգարի: Ինչ վերաբերում է երջանկությանը, ասեմ, որ առհասարակ իմ տեսլականով երջանկությունը զուգորդվում է լավատեսության, փոքր բաների մեջ գեղեցիկը տեսնելու ընդունակության և ակնթարթները զգալու, ֆիքսելու և վերապրելու հետ: Երջանկության ընկալումը վերջերս մի քիչ այլ ընկալում է ձեռք բերել ինձ մոտ: Երբ հարազատներս, մտերիմներս առողջ են, խնդիր չունեն, արդեն երջանկանալու առիթ է:

Տարիներ առաջ նկարահանվում էիք ֆիլմերումխաղում էիք թատրոնումԱյսօր միայնհեռուստահաղորդավարությամբ եք զբաղվումՉե՞ք կարոտում Ձեր բուն մասնագիտությանը:

- Այս հարցը իմ գրեթե բոլոր հարցազրույցների մշտական թեմաներից է: Իհարկե կարոտում եմ, բայց գիտակցում եմ, որ թատրոնը մեծ նվիրում է պահանջում, այսինքն՝ ժամանակ, էներգիա: Իմ պարագայում թատերական ինստիտուտում դասավանդումը և հեռուստատեսությունում աշխատանքը՝ գումարած իմ մայր լինելու աշխատանքը, որն ինձ համար առաջնային է տվյալ պարագայում ֆիզիկապես ժամանակ չեն թողնում թատրոնով լիարժեք զբաղվելու համար: Իսկ թատրոնը կիսատություն չի սիրում, այն պահանջում է ամբողջական նվիրում… Միգուցե, եթե այս զբաղվածությունս չլիներ, ամբողջովին նվիրվեի թատրոնի աշխատանքին և իմ դերասանի մասնագիտությանը:

- Ի՞նչ եք կարծումեթերում հայտնվելու համար արտաքինը առաջնայի՞ն է:

- Անշուշտ առաջնայինը գրագետ խոսքն է և եթերային էթիկան՝ սկսած հաղորդակցվելու մշակույթից մինչև արտաքին խնամվածություն: Կարծում եմ, որ միայն արտաքինը բավարար չէ տևական ժամանակ եթերում լինելու համար: Եթերը պահանջում է անընդմեջ աշխատանք, ինֆորմացիա և զարգացում: 

- Ձեր կերպարը կանացիությանմայրությանխնամվածության առումով էտալոնային էԴաՁեզ պարտավորեցնու՞մ է:

- Ուրախ եմ, որ նման կերպ եմ ընկալվում, բայց գտնում եմ, որ յուրաքանչյուր ոք ինքն է կերտում իր կերպարը: Դա տարիների աշխատանքի արդյունք է և «պարտավորեցնող» բառը տվյալ պարագայում կարելի էր փոխարինել մեկ այլ բառով, օրինակ՝ ապրելակերպ: Բայց, անշուշտ կենցաղում շպարի և հագնվելու ոճի առումով ես բավականին հանգիստ եմ և գտնում եմ, որ առօրյան պետք է կտրուկ տարբերվի բեմական և հեռուսատեսային կերպարից:  Բնականաբար, հեռուստատեսային աշխատանքը պահանջում է մաքսիմալ խնամվածություն, և ցանկացած ոք, ով գտնվում է տեսախցիկից այն կողմ, պետք է առավելագույնս հաճելի մատուցի իրեն:

Մի փոքր խոսենք ընտանեկան երջանկության Ձեր բանաձևի մասինԻնչպիսի՞ն պետք է լինիկինըորպեսզի երջանիկ լինի ընտանիքը:

- Բազմիցս խոսվում է ընտանիքում կնոջ դերի մասին. կինը ընտանիքի խաղաղ մթնոլորտի երաշխավորն է, երջանկություն ստեղծողը և պահպանողը, կարող եմ շարունակել մտքերը, բայց կարծում եմ, որ կնոջ ուսերին շատ ծանր բեռ են դրել՝ երջանկության ողջ պատասխանատվությունը բարդելով նրա վրա: Իրականում, եթե խոսում ենք ընտանիքի, հարաբերությունների մասին, ապա ընտանեկան երջանկությունը կառուցվում է կին-տղամարդ առողջ փոխհարաբերությունների հիմքում, այլ ոչ թե մասնավորապես հայ կանանց գերզսպվածության, գերհանդուրժողականության և ամեն ինչի վրա աչք փակելու հորդորների մեջ: Տղամարդկանց դերը ընտանիքի մթնոլորտի պահպանման գործում պակաս կարևոր չէ, և նրանք նույնպես պետք է էմոցիոնալ ջանքեր գործադրեն կնոջը նոր իմպուլսներ տալու համար: Երբ ընտանիքներում այդ գիտակցությունը կա, ընտանիքը կարելի է համարել առողջ և ամուր:

- Ձեր դուստրը՝ Միլան, արդեն 6 տարեկան է ու հավանաբար հասցրել է Ձեզ զարմացնել իրհարցերովԿա՞ մի հարցորին դժվարացել կամ դժվարանում եք պատասխանել:

- Առհասարակ, աղջիկս ամեն օր է ինձ զարմացնում իր հարցերով և սուր արտահայտված հումորով, և դա ինձ ուրախացնում է, որովհետև հումորը շատ եմ կարևորում մարդկանց մեջ: Վերջերս հասկացա, որ աղջկաս հարցերը ինձ շատ մտածելու տեղիք են տալիս: Ուզում եմ, որ իմ պատասխաններն առավելագույնս օգտակար լինեն և սպառիչ: Գուցե դա նրանից է, որ հասուն տարիքում եմ մայրացել և ամեն ինչին գիտակցաբար եմ մոտենում: Եթե 18-20 տարեկանում մայրանայի, երևի թե այսպես չսևեռվեի իմ ճիշտ պատասխանների վրա:

- Երբ կինն ու տղամարդը ներդաշնակ միություն են ունենում, նման ընտանիքում երջանիկ երեխաներ են մեծանում: Ձեր ընտանիքում առայժմ մեկ բալիկ է: Չե՞ք մտածում երկրորդ երեխայի մասին: 

- Մտածում եմ:

- Նկարահանումներհարցազրույցներեթերդրա հետ մեկտեղ՝ երեխայի խնամք ուդաստիարակությունընտանեկան հոգսերԱրդյոք դժվա՞ր չէ ապրել այս ռիթմով:

- Ինձ համար ռիթմի մեջ լինելը ապրելակերպ է: Ասեմ ավելին՝ ինձ անընդհատ պետք են նոր լիցքեր: Դժվար չէ իհարկե ապրել այս ռիթմով, եթե սիրում ես այդ ռիթմը: Ինձ վրա նկատել եմ՝ որքան զբաղված եմ, այնքան շատ եմ հասցնում օրվա ընթացքում:

- Ձեր հաղորդումը ժամանակակից կնոջ մասին էԻ՞նչ եք կարծումի՞նչ է պակասում մերհայուհիներին լիարժեք, գուցե  էմանսիպացված ու իսկապես կայացած լինելու համար: Նկատի ունեմ կամային ինչ-որ որակներ կա՞նորոնք մեր կանայք վախենում են դրսևորել կամուղղակի չունեն դրանք:

- Նախ՝ չէի ուզենա, որ հայ կանայք էմանսիպացված լինեին, կուզենայի, որ լինեին առավել արժանապատիվ, գիտակից և ճիշտ կարողանան դրսևորել իրենց առաջնահերթությունները և իրենց կանացի սկիզբը չկորցնեն: Այժմյան սերունդը, ի տարբերություն ավանդական կանանց, տարիներով ձևավորված հանդուրժող և համբերատար իմիջի, գիտի, թե ինքն ինչ է ուզում: Իհարկե, հանդուրժող և համբերատար լինելը դրական որակներ են, բայց ոչ ինքնաոչնչացման գնով: Ես համարում եմ, որ հայ կինը առանձին տեսակ է և իր վրա մի շարք ֆունկցիաներ վերցնելով՝ արժանի է հարգանքի և գնահատանքի: Կարծում եմ, որ մեր կանայք բավանաչափ չեն գնահատվում իրենց ջանքերի և հոգեկան ներդրումների դիմաց, մեր կանայք հասցնում են համատեղել ընտանիքը, կենցաղը, աշխատանքը, ամուր կանգնած են ամուսնու թիկունքին, երեխաների կողքին մինչև վերջ: Համոզված եմ, որ  այլազգի կանայք այսքան նվիրում և էմոցիոնալ ջանքեր չեն գործադրում իրենց ընտանիքի ամրությունը պահպանելու համար: Կուզենայի, որ մեր տղամարդիկ արժևորեին հենց հայ կնոջ տեսակը:

 Եվ ամենավերջում, պլաններոր ունեք մոտ ապագայի համար:

 - Պլաններ իհարկե ունեմ, բայց գտնում եմ, որ դրանց մասին պետք է խոսել դրանց իրագործումից հետո:

«Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией