Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է ձմեռային ուսումնական շրջանը
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանի՝ Գյումրիի եւ Երեւանի կայազորներում կայացել են հանիսավոր հանրահավաքներ՝ նվիրված ուսուցման ձմեռային տարեշրջանի սկսվելուն: Միջոցառումներին մասնակցել են ավելի քան 3 հազար զինծառայողներ, այդ թվում՝ օդաչուական անձնակազմի ներկայացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, տոնական միջոցառումներին հրավիրված Էին միավորված զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմաօդային կցորդ գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցեւը, Հայաստանում ՌԴ-ի փոխհյուպատոս Ալեքսանդր Կոչեգարովը, վետերաններ, վարչակազմի ներկայացուցիչներ եւ զինծառայողների ընտանիքների անդամներ:
Ռազմակայանի հրամանատարության ներկայացուցիչները անձնակազմին շնորհավորել են նոր ուսումնական տարեշրջանի սկսվելու կապակցությամբ, իսկ ստորաբաժանումների հրամանատարները ենթակա զինծառայողներին ներկայացրել են ուսումնական տարվա գերակա խնդիրները:
Ընթացիկ ուսումնական տարում բոլոր կատեգորիաների զնծառայողները կյուրացնեն տեսական դասընթացը եւ կրակային, մարտավարական, հատուկ պատրաստության, մարտական մեքենաների վարման պրակտիկ գործողությունները: Դաշտային պարապմունքներ կանցկացվեն «Փամբակ», «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում, ինչպես նաեւ համատեղ հրամանատարաշտաբային վարժանքներ Բաղրամյան զինափորձարանում:
Ռուսական ռազմակայանում տոնական միջոցառումներն ավարտվել են հասարակական-պետական պատրաստության պարապմունքների անցակացմամբ: Իր հերթին գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը դասախոսություն Է կարդացել զորամիավորման սպայական կազմի համար:



