Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը պնդում Է Պակ Կըն Հեի կամավոր պաշտոնաթողությունը
МЕЖДУНАРОДНОЕՀարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի վարչակազմը կոչ Է արել խորհրդարանին միջկուսակցական բանակցություններ սկսել երկրի առաջնորդի կամավոր պաշտոնաթողությունը նախապատրաստելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նրա պաշտոնական ներկայացուցիչ Չժուն Յոն ունը: «Հուսով ենք, որ Ազգային ժողովը շուտով կսկսի նախագահի հեռանալու գրաֆիկի եւ ընթացակարգի քննարկումը»,- նշել Է նա:
Ավելի վաղ ազգին հղած հեռուստատեսային ուղերձում Պակ Կըն Հեն իր պաշտոնը թողնելու պատրաստակամություն Է հայտնել, երբ դրա համար կստեղծվեն անհրաժեշտ քաղաքական պայմաններ: «Ես առաջարկում եմ խորհրդարանին վճռել իմ ապագան, ներառյալ իմ նախագահության ժամկետի կրճատումը»,- ընդգծել Է նա:
Դրանից հետո խորհրդարանում «Սենուրի» կառավարող կուսակցությունից նրա կողմնակիցները հայտարարեցին, որ անհրաժեշտ Է մանրակրկիտ քննարկել նախագահի առաջարկը եւ մշակել իշխանության հանձնման համապատասխան ծրագիր, քանի որ նրա անհապաղ հրաժարականը կբերի արդեն հունվարին խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններ անկացնելու անհրաժեշտության: Նրանց կարծիքով՝ լավագույն տարբերակը կլիներ Պակ Կըն Հեի պաշտոնաթղությունը ապրիլին, որպեսզի նոր ընտրություններն անցկացվեին հունիսին:
Ընդդիմությունը երկրի ղեկավարի այդ քայլը գնահատել Է որպես «ժողովրդին խաբելու» եւ զբաղեցրած պաշտոնից հեռանալը անորոշ ժամանակով հետաձգելու փորձ: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են նախագահի պաշտոնաթողության հասնել արդեն մինչեւ հունվար:
Հարավային Կորեայի դատախազությունը նոյեմբերի 20-ին հետաքննության միջանկյալ արդյունքներ Է տարածել Չխվե Սուն Սիլի՝ Պակ Կըն Հեի մտերիմ ընկերուհու գործով: Դրանց համաձայն՝ Չխվե Սուն Սիլին, ինչպես նաեւ նախագահի վարչակազմի երկու նախկին աշխատակիցների մեղադրանքներ են առաջադրված կոռուպցիայի, կաշառաշորթության եւ ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ: Համարվում Է, որ նրանք ստիպել են 50-ից ավելի հարավկորեական ընկերությունների տասնյակ միլիոնավոր դոլարներ փոխանցել Չխվե Սուն Սիլի կողմից վերահսկվող երկու հիմնադրամներ, որոնք հատուկ ստեղծել են այդ նպատակով: Քննիչների կարծիքով, Պակ Կըն Հեն առնվազն տեղյակ Է եղել ընկերուհու եւ իր ենթակաների այդ գործողություններին եւ, ամենայն հավանականությամբ, ինքն Էլ Է մասնակցել դրանց:
Ինչպես հայտնել Է Gallup Korea հետազոտական ծառայությունը, Պակ Կըն Հեի վարկանիշն ընկել Է մինչեւ 4 տոկոս: Հասարակական կարծիքի անցկացված հարցումը ցույց Է տվել պետության ղեկավարի աջակցման ռեկորդային ցածր մակարդակն այն դեպքում, երբ նրա գործունեությունից դժգոհ քաղաքացիների թիվը հասել Է 93 տոկոսի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



