Մի քանի րոպեի ընթացքում Շարմազանովը հասցրեց Փոստանջյանի խոսափողը երկու անգամ անջատել
ПОЛИТИКАՔիչ առաջ մեկնարկեց Ազգային Ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանը։
Մտքերի փոխանկման ընթացքում ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Այսօր ԱԺ-ում ներկայացվել է Սահմանադրության փոփոխության նախագիծ, որը բացարձակ կապ չունի մեր ազգային շահերի հետ, այստեղ, դահլիճում են գտնվում Սերժ Սարգսյանի փաստաբանները, որոնք նպատակ ունեն, ներկայացնել մի նախագիծ, որը նպատակ ունի նպաստել Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգությանը, մինչդեո այստեղ պետք է քննարկվեր նրա իմպիչմենտի հարցը»,- նշեց Զ.Փոստանջյանը:
Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին դուր չեկավ պատգամավորի ելույթը և անջատեց խոսափողը։ Դեռս մի քանի րոպե է ինչ սկսել է նիստը, բայց Էդուարդ Շարմազանովը հասցրել է Փոստանջյանի խոսափողը երկու անգամ անջատել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



