Ереван, 23.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


ՆԱՏՕ–ն այլևս ոչ մեկին անհրաժեշտ չէ՞

МЕЖДУНАРОДНОЕ
Անցած շաբաթ Եվրախորհրդարանն ընդունեց մի կարևոր բանաձև, որը, չգիտես ինչու, դուրս մնաց հայաստանյան մամուլի, առավել ևս՝ փորձագիտական համայնքի ուշադրությունից: Եվ դա այն դեպքում, երբ բանաձևի միջոցով հստակորեն ուրվագծվում էին, այսպես կոչված, եվրոպական նոր քաղաքականության և նույնիսկ՝ Նոր աշխարհի առանցքային զարգացումները, ինչի ընկալումը խիստ կարևոր է նաև մեզ համար: Շատ պարզ պատճառով. ինչպես երևում է Եվրոպան այդպես էլ մինչև վերջ չի վստահում նորընտիր նախագահի դեմքով՝ ԱՄՆ գործընկերությանը, առկա մարտահրավերներից բացի լուրջ սպառնալիք է դիտարկում ՆԱՏՕ–ի քայքայումը կամ դրա ձևական կառույց դառնալու հնարավորությունը և, սեփական անվտանգության պաշտպանության դիրքերից, փորձում է ոչ միայն ձևակերպել իր օրակարգը՝ տնտեսությունից մինչև եվրոպական արժեքների վերագնահատում/քարոզչություն, այլև հակվում է նոր ռազմական կառույցի ստեղծման հրամայականին:
 
«Վերջին տարիներին Եվրոպայի անվտանգության շրջանակում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը զգալիորեն վատացել է՝ կապված այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են հարավից ու արևելքից եկող ահաբեկչությունը, հիբրիդային–կիբերսպառնալիքները, էներգետիկ անկայունությունը, որոնք ոչ մի երկիր ի վիճակի չէ ինքնուրույն լուծել»,– ահա այսպիսի հետաքրքիր ձևակերպում կա փաստաթղթում, որով ԵՄ–ին առաջարկվում է հընթացս 2%–ով ավելացնել ռազմական ծախսերը, ընդլայնել ու մոդեռնիզացնել ընդհանուր զինանոցը, ստեղծել ԵՄ օպերատիվ հրամանատարություն/բանակ, որը ճգնաժամային իրավիճակներում համատեղ գործողություններ կծրագրի՝ արագ կյանքի կոչելով դրանք։ Բանաձևի օգտին քվեարկությունն, այսպիսով, հուշում է, որ Բրյուսելում ևս առանձնապես լավատեսորեն չեն նայում ՆԱՏՕ–ի ապագային, առանձին խնդիր է դիտվում նաև նախկին անգործությունն ու արհամարհումն այն զգուշացումների, որոնք կանխատեսում էին այսպիսի շրջադարձ:
 
Իսկ որ պատմականորեն շրջադարձային պահ է վրա հասել՝ այլևս ոչ ոք չի կասկածում: Եվ Թրամփը գուցե իրականում օգնեց Եվրոպային՝ հրապարակային դարձնելով այն խայտառակությունը, ըստ որի՝ վաղուց արդեն Բրյուսելը սեփական անվտանգության պահպանման խնդիրը, ոչ իր գրպանից վճարելու պայմանով, ԱՄՆ–ին է պատվիրակել: Հետևաբար, թող նաև չջղաձգվի, երբ այդ երկրի հարկատուներն ինչ–որ պահից սկսած՝ դադարեն դա անել: Ամենևին պարտադիր չէ այդ ձեռնարկում թրամփյան ռուսասիրություն տեսնել: Հակառակ դեպքում ամեն ինչ կբարդանա, և ուրիշներն էլ, հնարավոր է, հայտնաբերեն, թե ինչու է Եվրոպան շատ հաճախ լռել այնտեղ, որտեղ չպետք է լռեր, և որտեղ Պենտագոնն է խոսել ...
 
Ինքներդ տեսեք. անցած տարի, օրինակ, ՆԱՏՕ–ի բյուջեն կազմել է $950 մլրդ, որից $650–ը՝ միայն ԱՄՆ–ն է վճարել: Մինչդեռ ալյանսը ուղիղ 28 անդամ ունի, որից 12–ը չորրորդ, հինգերորդ և վեցերորդ ընդարձակման արդյունքում և սառը պատերազմի ավարտից հետո են անդամակցել ՆԱՏՕ–ին՝ սեփական անվտանգության մակարդակը բարձրացնելու նկատառումով: Միայն ԵՄ երկրներում 150 միջուկային մարտագլխիկների սպասարկման համար ԱՄՆ–ն տարեկան 100 մլն է ծախսում, և եթե արդյունքում աշխարհը ոչ միայն ավելի անվտանգ չի դառնում, այլև կանգնած է նոր սառը պատերազմի շեմին, գուցե Բրյուսելը չաղմկի՞ Թրամփի խելագարության առիթով և իսկապես կամ ինքն իր գլխի ճարը տեսնի՝ Կրեմլին սեփական միջոցներով զսպելով և արտաքին քաղաքականության մեջ ավելի անկախ գտնվելով կամ փորձի, այնուամենայնիվ, երկխոսություն ծավալել ռուսների հետ, ուշադրությունից դուրս չթողնելով նաև նրանց հակաժողովրդավարական դեմքը ...
 
Ահա խնդիր, որ արդեն այս շաբաթ կքննարկվի ԵՄ ռազմական նախարարների մակարդակով: Իսկ երբ դեկտեմբերի կեսերին պաշտոնապես հաստատվի նաև Միասնական եվրոպական զինուժի կազմավորման փաստը, կնշանակի՝ նոր աշխարհակարգի հիմքերը գցված են. Եվրոպան կփորձի որպես առանձին–անկախ ուժի կենտրոն հանդես գալ՝ իրավիճակային համագործակցության գնալով ԱՄՆ–ի և Ռուսաստանի հետ և, հնարավոր է, բազմավեկտոր աշխարհում ծանրության նժարն ինչ–որ պահի նաև իր կողմը թեքի: Բայց դրա մասին խոսելն, իհարկե, դեռ շատ վաղ է...
 
Ваагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст» Общество опровергает «опровержение» МОНКС: «Паст»Ни шага не делают, ни окончательного ответа не дают: «Паст»CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраляЗакажите карту Arca Classic от IDBank и получайте до 2% кэшбэкa Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК IDBank подвел итоги розыгрыша, проведенного в рамках IDsalary: 55 счастливчиков получили свои призы «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордовЭкспорт армянского вина снизился, но подорожалПравоохранители разыскивают участников перестрелки в АчапнякеUcom и Hero House Yerevan продолжают сотрудничество Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию СШАСтипендиат программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян был удостоен Гран-ПриСурен Суренянц представил новое народное движение «Нет Западному Азербайджану»Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы или предложения, прошу написать мнеСтартовала презентация Мониторинга дружественности коммуникационных режимов - 2025 (Фото, Видео)О каких «достижениях» говорят власти? «Паст»«Оппозиционные силы должны объединиться в несколько крупных идеологических блоков и нанести поражение действующему режиму»: «Паст»Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую помощь: «Паст»В «ГД» снова происходят внутренние брожения: «Паст»«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна: «Паст»Нужно объединиться вокруг повестки «Нет Западному Азербайджану»: письмо представителям ООН (Видео)В Арташате открылся новый филиал Америабанка: специальные предложения для новых клиентовОпасная щедрость: IDBank предупреждает о росте числа фальшивых социологических опросов в интернете.Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в РоссииАделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026Bloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питанием«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге АкопянаРоссия и Иран с 1 апреля приступят к реализации проекта ж/д линии Решт - Астара В приграничных сёлах Армении закрывают школы Вэнс: возможное ядерное оружие Ирана не должно попасть в третьи рукиДействовать исключительно в рамках закона и конституционных полномочий. Движение "Всеармянский Фронт"Ватикан не войдет в состав Совета мира по ГазеВ Иране в отношении протестующих возбудили не менее 23 тысяч уголовных делВТБ (Армения) открыл обновленный офис в городе АштаракИнициатива Idram-а, Mediamax-а и фонда «Айорди» к Дню дарения книгКлеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»«АйаКве» представляет политическую заявку с повесткой смены власти: «Паст»Какие планы у Запада и Пашиняна относительно железной дороги? «Паст»Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииIDBank открыл представительство в Глендейле, штат КалифорнияБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»