Ո՞ւմ և ո՞ր դեպքում ԱՄՆ–ը կզիջի իր դիրքերը ՌԴ–ին
ИНТЕРВЬЮԱյսօրվա գեոպոլիտիկ առաջնահերթ հարցերից մեկն է Ռուսաստան–ԱՄՆ հետագա հարաբերությունները, որի շուրջ Past.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ:
Ըստ քաղաքագետի, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացնում է ԱՄՆ–ի այն նույն շրջանակները, որոնք սահմանում էին ողջ պետության արտաքին քաղաքականության կուրսը: «Նրա քաղաքականությունը շատ չի տարբերվի այն իրականություններից, որոնք մենք տեսել ենք Օբամա–Քլինթոն տանդեմի ժամանակ: Մեթոդաբանությունն է լինելու ուրիշ: Այսինքն, երբ Հիլարի Քլինթոնը շեշտը դրել էր համագործակցել տարբեր կարգի ահաբեկչական մահմեդական խմբերի հետ և դրանով փորձում էր ստեղծել տպավորություն, թե իբր արաբական աշխարհում գարուն է սկսվել, ապա ինչպես Բուշ կրտսերի, այնպես էլ Թրամփի ժամանակ կլինեն շատ ավելի հստակ որոշումներ, որոնք կլինեն շատ կոպիտ կերպով արտահայտված, սակայն թե ինչ կարգի իրագործված կլինեն դրանք՝ այլ հարց է»,– ասաց նա:
Սերգեյ Շաքարյանը հիմնվելով պատմական զարգացումների վրա նկատեց, որ երբ ԱՄՆ–ը փորձել է ճնշել Պարսկաստանին, ձախողման է ենթարկվել, առավել ևս, երբ Պարսկաստանի թիկունքում կանգնած է եղել ՌԴ–ն:
«Այստեղ հարց է առաջանում, արդյոք Թրամփին կհաջողվի՞ ճեղքել Պարսկաստան–Ռուսաստան համագործակցությունը: Եթե հաջողվի, ապա ԱՄՆ–ը ՌԴ–ի հետ կփորձի ուժի լեզվով խոսել, եթե ոչ՝ նա կգնա այն զիջումներին, որոնք այսօր ոչ մեկն ԱՄՆ–ից չի սպասում: Այդ զիջումները կլինեն օրինակ Ուկրաինայում, որտեղ նրանք արդեն պարտվել են, նույն Ֆրանսիայում: Եթե Ֆրանսիայում Լը Պենը չհաղթի, ապա ԱՄՆ–ը կաջակցի Ֆրանսուա Ֆիոնին: Բոլորն էլ հասկանում են, եթե Ֆրանսիայում ԱՄՆ–ն պարտվի, հաջորդը լինելու է Գերմանիան»,– ասաց նա՝ հավելելով, որ այսօր գեոպոլիտիկ դաշտում գործում է քաղաքական տրիո. «Կողմերն են՝ Ռուսաստանը, Պարսկաստանը և ստվերում՝ Չինաստանը: Այսինքն, երեք Եվրասիական պետություն փորձում են ապացուցել, որ այդտեղ եվրոատլանտիզմը չի անցնի: Սա է գլխավոր շեշտադրումը ռուս–ամերիկյան հարաբերություններում: Նրանք հստակ ասում են, մեր ցամաքում դուք անելիք չունեք»:
Սոսե Չանդոյան
1
76-летний Ричард Гир едва не довёл до обморока ведущую шоу The View
2
В Вагаршапате ГД не сможет победить: «Паст»
3
Россия меняет правила: вопрос армянских водителей решается: «Паст»
4
Популизм уже семь лет грызет основы нашей государственности
5
В Российско-Армянском университете 23–25 октября проходит VII Международная научно-практическая конф...



