Հենրիխ Մխիթարյանը տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում է
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Fourfourtwo-ն կազմել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը, որտեղ 60-րդ հորիզոնականում Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն է:
Ընթացիկ տարվա հուլիսի 6-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին: Նրա տրանսֆերն անգլիական ակումբին արժեցել է ռեկորդային 42 մլն եվրո, որով 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է հետխորհրդային տարածաշրջանի երկրների ամենաթանկ ֆուտբոլիստը։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



