Դատարանների նախագահների խորհուրդը նոր որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
ОБЩЕСТВО«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել դատավորների ծանրաբեռնվածության խնդրին: Գերհագեցած գրաֆիկ ունենալու հետեւանքով մեկ քաղաքացիական գործը կարող է տարիներով քննվել եւ մարդկանց, ըստ էության, հոգեբանական սթրեսի ենթարկել: Եւ այս խնդիրն այնքան է լրջացել, որ դատավորները սկսել են գրավոր դժգոհություն հայտնել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ դատարանների նախագահների խորհուրդ է դիմել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Փոլանդյանը եւ հայտնել, որ իրենց հասցեագրված գործերն այնքան շատ են, ինքը չի կարող ապահովել օբյեկտիվ եւ օպերատիվ քննություն: Թերեւս հենց այս դիմումի հետեւանքով է, որ դատարանների նախագահների խորհուրդը որոշել է խնդրին լուծում տալ՝ դատավորների համար քննվող գործերի կոնկրետ քանակ սահմանելով: Այսուհետ ֆիքսված կլինի, թե, օրինակ, քաղաքացիական վեճերի քանակը որքան պետք է լինի, սնանկության գործերի քանակը՝ որքան: Հուսանք՝ որոշումը կմեղմի դատավորների դժգոհությունը եւ կբարձրացնի օբյեկտիվ քննության հնարավորությունը:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты
5
Каждый день дает такой повод: «Паст»



