ԱՄՆ-ն Լեհաստանին 200 մլն դոլար արժողության գերճշգրիտ թեւավոր հրթիռներ կվաճառի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Լեհաստանին AGM-158 Joint Air-to-Surface Standoff Missile (JASSM) «օդ- մակերես» կարգի ամերիկյան գերճշգրիտ թեւավոր հրթիռների վաճառքին։ Զենքը վաճառելուց բացի ամերիկյան կողմը Լեհաստանին համապատասխան ցուցումներ, սարքավորումներ կտրամադրի, նաեւ այդ հրթիռների կիրառման համար դասընթացներ կանցկացնի։ Գործարքի արժեքը կազմելու է մոտ 200 մլն դոլար, հայտնում է Լեհաստանի ռադիոն։
Լեհական կառավարությունը մտադիր է AGM-158 JASSM տեսակի 70 թեւավոր հրթիռ ձեռք բերել։
«Այս վաճառքը դրական կազդի ԱՄՆ արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության նպատակների վրա, նպաստելով ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների անվտանգության ամրապնդմանը։ Լեհաստանը շարունակում է մնալ Կենտրոնական Եվրոպայում քաղաքական կայունության ու տնտեսական զարգացման կարեւոր շարժիչը»,- նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական հայտարարության մեջ։
AGM-158 Joint Air-to-Surface Standoff Missile -ը ամերիկյան մարտավարական օդային թեւավոր հրթիռներ են՝ հայտնաբերման ցածր մակարդակով, որոնք արձակվում է ՀՕՊ խոցման գոտուց դուրս։ Ամերիկացիներից բացի նման հրթիռներ օգտագործում են Ավստրալիայում ու Ֆինլանդիայում։
			
			
			
			
			
				
			
			
			


