Ереван, 22.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղիկ Սաֆարյանի պրովոկացիոն լուսանկարները EL ամսագրի համար (Ֆոտոշարք)

ЛАЙФ

El.am-ը գրում է.

Մեղավոր ես, թե անմեղ, կեղծավոր ես, թե անկեղծ… Չգիտեմ` դուք ինչպես, բայց ես Աստղիկ Սաֆարյանին հիշում եմ իր այս կատարմամբ: Հայկական փոփ-ռոքի գլխավոր <մեղավորը> վերջերս ամփոփեց իր բեմական գործունեության 10 տարին: Այդ տարիների թողած դասերի շուրջն էլ պտտվեց մեր զրույցը սիրելի երգչուհու հետ:

COVER

Աստղիկ, իսպանացիներն իսկապես սառնասիրտ են. այդ բարձրահասակ,հաղթանդամ տղամարդիկ… Քոհարցազրույցներից մեկում կարդացի:

Եվրոպացիներն առհասարակ այդպիսին են: Տարիներ շարունակ ապրելով Եվրոպայում` ինքս էլ հոգեպես զգացի, թե ինչ է դա և մի փոքր այդպիսին դարձա` ավելի պրակտիկ, պրագմատիկ: Խնդիրներն այնտեղ էլ են շատ, ու երբ դու ես, ինչպես ասում են, քո գլխի տերը, ակամա դառնում ես սառնասիրտ, որպեսզի կարողանաս լուծել դրանք:

Իսկ քեզ դուր են գալիս նման տղամարդիկ:

Գովելի է, երբ տղամարդն ունի սթափ դատողություն: Բայց մյուս կողմից էլ, եթե ամեն ինչ նորմալ է, մի քանի կաթիլ զգացմունքայնությունն ու տաքարյունությունը չի խանգարի:

Լա’վ, տղամարդկանց դեռ կգանք:

Մասնագիտական կյանքի 10 տարիներն արդեն ետևում են. բավական երկար ընթացք այս արագ փոփոխվող ոլորտում: Ինչ փոփոխություններ ես դու ինքդ տեսնում, որ հանդիսատեսը գուցե չի կարող տեսնել:

 

Ես տեսնում եմ աշխատանք, երաժշտական ձեռագիր, որը բարդ էր ստեղծելը, եստեսնում եմ հեղինակ կատարողի, ով,լինելով այս բնագավառում, փորձել էպահել իր ոճը:

Հավատացնում եմ, որ մենք էլ ենք այդ ամենը տեսնում և գնահատում ենքիսկապես: Ա’յ, քո’ մեջ ինչ է փոխվել:

Ես ավելի ինքնավստահ եմ դարձել, ավելի ներդաշնակ ինքս ինձ հետ, ինչը մեծ ուժ է տալիս: Իմ լսարանն է մեծացել, ինչը շատ թանկ ձեռքբերում է: Երբեմնի բարդ թվացող երգերը հիմա շատ ավելի մեծ լսարան ունեն: Ինձ համար շատ ավելի կարևոր է իմ աշխատանքը, քան ես. սա իմ կարգախոսն է, որով և ես առաջնորդվում եմ:

Better Way. այս անվանումով նոր ալբոմը քո` թվով երրորդն է, որտեղ դու թերևսառաջին անգամ միախառնումներ եսանում` house, country ոճի միքսերհարազատ pop-rock-ին: Իսկ էլ ինչ է հղկել Աստղիկ Սաֆարյանը, ավելի լավըդարձրել:

Վոկալի մեջ եմ ավելի հմտացել, աճել: Այսօր ավելացել են ստեղծագործելու տեխիկական հնարավորությունները, ինչը թույլ է տալիս ավելի հասուն աշխատանք մատուցել: Հետո… նախկինում ես ավելի էմոցիոնալ էի, պոռթկուն, հենց այդկերպ էլ նայում էի աշխատաքնիս: Հիմա ավելի խաղաղ եմ: Այս տարիների ընթացքում ես հասկացա, որ եթե ավելի հանգսիտ ես վերաբերվում, ավելի լավ արդունք ես ստանում: Եվս մի կարևոր հանգամանք. ես կարողացել եմ պահպանել իմ բարոյական նկարագիրը, մի բան, որ անասելի դժվար է այս ոլորտում:

10 տարի նույն ոճում. ինչպես է հնարավոր ինքդ քեզ ու քո կերպարինանդավաճան այսքան տարի աշխատել և մնալ սիրվածու սպասված:

Ինձ թվում է` դա մեծապես պայմանավորված է մարդկային տեսակով: Ես անուղղելի հավատարիմ եմ. լինի մարդ, աշխատանք, գիրք, օծանելիք թե մեկ այլ բան… չեմ կարողանում մոռանալ, ազատվել: Որպես հեղինակ կատարող` ես միշտ փորձել եմ այնպիսի երգեր ստեղծել, որոնք ասելիք կունենան, ու որ տարբեր տարիքի տեր մարդիկ կկարողանան իրենց հարազատ բան գտնել դրանցում:

8+

Այնուամենայնիվ, ինչպես ինքդ եք խոստովանել, նոր ալբոմը ականջի համարհաճելի լինելու սկզբուքնով ես ստեղծել:

Համաշխարհային երգարվեստն է շարժվում այդ ուղղությամբ: Այլևս ոչ ոքի ոչնչով չես զարմացնի: Կարևորը տրամադրություն լինի երգի մեջ:

… մթնոլորտ են ստեղծում ու հանգում:

Այո’, անգամ կարևոր չէ` ով է երգում ու ինչ լեզվով: Սա միաժամանակ նաև բարդ գործընթաց է: Այնուամենայնիվ, ես միշտ փորձել եմ բովանդակությամբ ու ձևով համեմատաբար մնայուն աշխատանքներ ստեղծել: Ինքս դասեր եմ քաղում իմ նախորդ երգերից: Մարդկանց կարծիքները ևս կարող են փոխել քեզ ու դասեր տալ: Հուսով եմ` այս ձայնասկավառակը ևս այդպիսին կլինի, և տարիներ անց էլ դրանում ընդգրված երգերը ակտուալ կլինեն:

Այսօր ամեն բան այնպես է, ինչպես դու էիր պատկերացնում դեռ 2006-ին:

Ես մի քիչ ավելի լավ էի պատկերացնում /ծիծաղում է:.- հեղ./:

Կիսատ, անավարտ բան կա…

Չէ, պարզապես, ես ինձնից չեմ գոհանում. ինձ միշտ թվում է` ես կարող էի ավելի լավ անել: Դու ակնկալում ես լիարժեք, 100-տոկոսանոց արդյունք, բայց…

… գաղափարի վրա մեծ թիմ է աշխատում:

Այո’, երբեմն բավական մեծ թիմ, դու ֆիզիկապես չես հացնում անել այն, ինչ ակնկալում էիր ի սկզբանե: Բայց կարևորը ցանկությունն է ու կարևոր է, որ այն չմարի: Հենց դա է ստիպում առաջ շարժվել:

Աշխատանքի որ մասն է քեզ ավելի շատ դուր գալիս` ձայնագրություն, խոսքերիվրա աշխատանք, նկարահանումներ…

Ինձ դուր է գալիս ստուդիական փուլը: Երգի ձայնագրման ընթացքում փորձում ես շունչ տալ քո ապագա ստեղծագործությանը. արդեն ծնված երգին կարծես շոր ես հագցնում, ինչպես նորածին երեխային: Այս փուլում է, որ ներդնում ես քեզ ամբողջովին` տրամադրությունդ, ուժերդ, կենսահյութդ. հենց այդ օրվա աշխատանքն է վաղը փոխանցվելու լսարանին: Ու հենց այդ պատճառով է, որ այս փուլն առավել կարևոր է և հաճելի Իհարկե այսօր, այս պահին ես նաև ուզում եմ բեմում լինել ու այդ ողջ ուժն ու տրամադրությունը հաղորդել հանդիսատեսին կենդանի շփման միջոցով:

7+

Քո աշխատանքի բացասական կողմերը:

Սադրանքներն են շատ, գայթակղությունները: Ես մեծացել եմ արվեստով լի մի միջավայրում, մի ընտանքիում, որտեղ սիրել են արվեստն ու արարել այն: Այս դեպքում գնալ արվեստի ճանապարհով` հեռու մնալով այդ բոլոր գայթակղություններից, չափազանց դժվար է, բայց նաև` հնարավոր, եթե անդավաճան ես սկզբունքներիդ: Եթե որոշել ես մաքուր ուղիով շարժվել, նաև պետք է իմանաս, որ երկար ես գնալու մինչև նպատակիդ հասնելը: Բայց, ոչի’նչ, թող ընթացքդ դանդաղ լինի, միայն թե առանց հոգիդ չխաթարվի:

Քո ֆեյսբուքյան էջում մի քոմենթ կարդացի. Երևի քո երկրպագուներից մեկն էր:Նա գրում էր, որ դու, իսկապես, մաքուր եսմնացել, չես ձուլվել: Հենց դա նկատիուներ:

Երևի թե այո:

Իսկ այդ գաղթակղությունները անուն կամ բնորոշում ունեն:

Գուցե ունեն, բայց չէի ուզենա նշել: Տարբեր փուլերում տարբեր չափի ու որակի բաներ են լինում: Շատերը, դրանց խայծը բռնելով անգամ, գուցեև չեն գիտակցում, որ դա սադրանքի զոհ են դառնալու ու միամիտորեն հավատում են այս կամ այն առաջարկներին… Փորձում եմ սթափ լինել, նկատել ու զգուշանալ:

Դուք հաստատ ունեք անձնական կյանքի մասին պատմող երգեր:

Շատ են, երևի մի քանիսի դեպքում է, որ ես ազդված եմ այլ պատմություններից:

<Քեզ` միակին, ով ստիպեց որ աչքերս փայլեն>: Նման խոսքեր հնարավոր էգրել` չապրելով այն: Կամ թեկուզ վերջինը`Լավն ես:

Հնարավոր է և չապրելով երգել, եթե բավակն հասուն ես ու բազմաթիվ իրավիճակներում ես եղել, որոնք քեզ դասեր են տվել: Այո, կարող ես և մտնել իրավիճակի մեջ ու փոխանցել ամենը` չապրելով դրա և ոչ մի վայրկյանը: Բայց ես ունեմ երգեր, որոնք ինքնակենսագրական կարելի է անվանել:

Որ երգն է, որ առավել շատ հագեցած է անձնական ապրումներով:

Մի պատուհան երգը: <Բայց արի ու տես, որ բոլորն էլ իրենց ստելու յուրովի ձևն ունեն>… Եթե այլևս չես սիրում, ասա’, մի’ կեղծիր: Երգի հերոսն էլ, այսինքն` ես, ստիպված ասում եմ, որ այլևս չեմ սիրում: Դա էլ ստելու իմ ձևն է… Շատերն են սիրել այս աշխատանքը: Նոր ձայնասկավառակում, օրինակ, կա մի աշխատանք, որ կոչվում է <Օրուգիշեր>: Մի օր հերթական նամակն եմ ստանում: Նամակի հեղինակ երիտասարդ տղան պատմում էր, որ բաժանվել է ընկերուհուց, ում սիրելի երգչուհին եմ ես: Նա ցանկանում էր, որ ես երգ գրեի իրենց սիրո պատմության հիման վրա: Ես գրեցի երգը, ու ամենաթեժ փուլում, նա ինձ նորից գրեց ու… տեղեկացրեց, որ իրենցք հաշտվել են, իսկ պատճառը եղել է այն, որ տղան սիրելիին հայտնել է, որ երգ է պատվիրել ինձ:

6+

Փոխվեց երգը:

Չէ, մնաց նույնը, բայց ես երջանիկ էի, որ կարողացա ինչ-որ կերպ օգնել իրենց: Երգը ինքս կատարեցի, չտվեցի նրանց, բայց դա իմ պատմությունը չէր:

Իսկ երգ գրելը օգնում է հաղթահարել ապրումները, թե, հակառակը, սրում է:Օրինակ, Իմ պատուհանի դեպքում:

Երբ ստեղծագործում ես, գրում, վերապրու ես, անցնում ամենի միջով ու դաօգնում է վերջակետ դնել, փակել դռները, ինչ-որբան հաստատել կամ մերժելվերջնականապես: Այո, օգնում է նոր մակարդակի բարձրանալ:

Հինգ տարի Իսպանիայում էի ապրում, քրոջս հետ: Մի պահ անասելի մենակություն զգացի: Մի օր, սակայն, ինձ կողքից նայեցի ու տեսա, թե որքան մարդ կար իմ կողքին, ում չէի տեսնում, որքան գեղեցիկ բաներ էին ինձ շրջապատում, որոնք ես ուղղակի չէի նկատում: Այդ ապրումներից երգ ծնվեց, ու երբ այն ստեղծվեց, ինձ մոտ ավարտվեց այդ ունայնության փուլը ու ես սկսեցի վայելել ու գնահատել:

Մի առիթով ասել ես, որ Հայասատնում ես կարողանում ստեղծագործել: Շատերնասում են, որ այստեղ այլևս անհնար էորևէ բան անել:

Դարձյալ հիշեմ այդ շրջանը: Մոտ երկու տարի ստեղծագործական դադարի մեջ էի: Վախենում էի` հանկարծ երկար չտևի: Բայց երբ մի կարճ ժամանակով եկա Հայաստան, շատ արագ ծնվեց Better Way երգը: Ես հասկացա, որ պետք է քո հողի վրա լինես: Դրանից հետո ես ուժ գտա նաև այնտեղ ստեղծագործել: Երբ դու չես ստեղծագործում, ընկնում ես մի վիճակի մեջ, որ նախ քեզ է վնասում ու փորձում ես այնպես անել, որ քո կողքի մարդիկ չտուժեն դրանից:

Այդ թվում և` ծնողներին, կարծում եմ: Իրենք ա’յ այդ թեժ պահերին չենփորձում հիշեցնել քեզ անձնական կյանքիանհրաժեշտության, ամուսնությանմասին:

Ծնողներիս կողմից երբեք նման բան չի եղել, հավատացնում եմ: Ես դեռ չեմ հանդիպել նրան, ում հետ կուզենայի շարունակել ապրել: Ինձ տանը չեն շտապեցնում /ծիծաղում է.- հեղ./: Հակառակը, ասում են, որքան շատ մեզ հետ լինես, այնքան լավ: Ես դեռ չեմ հանդիպել իմ սիրուն:

Ա’յս առումով 10 տարիները ինչ են սովորեցրել Աստղիկ Սաֆարյանին:

Երբ հինգ տարի ապրեցի Եվրոպայում, հետո վերադարձա Հայաստան, մի քիչ զարմացած էի. շատ բան էր փոխվել:

Դեպի լավը:

Ոչ… Արժեքային համակարգում մի բան խարխլվել էր: Ու այն ինչ փոխվել էր, ինձ խորթ էր: Հարաբերություններում ինչ-որ բան էր խաթարվել, որ պիտի մաքրամաքուր մնային ինչ էլ որ կպատահի: Այդ հարաբերությունները էժանացել են, իսկ պետք է բարձրւնքում լինեին:

Եղել են կարճատև շփումներ, որոնք ավարտվել են առանց վեճի: Ես չեմ սիրում վեճեր, սկանդալներ, աղմուկ: Եթե անգամ հարաբերությունները կրիտիկական վիճակում են, ես էլի ցանկանում եմ հանգիստ հրաժեշտ տալ:

5+

Իսկ եղել է մի պահ, որ ասես` վերջ, աշխարհը փլվեց:

Մեկ անգամ եղել է: Դա իմ առաջին սերն էր: Ես 23 տարեկան էի: Դրանից մոտ երկու տարի հետո, էմոցիոնալ անկումից հետո, ես սթափվեցի, փորձեցի դասեր քաղեցի ու չչարանալ: Ես ինքս ինձ համոզեցի, որ չպետք է պայքարել մի բանի համար, որը չի ստացվում: Ու ես կանգ առա: Հիմա այդ ամենին ավելի առողջ ու զգոն եմ նայում` փորձելով ավելի շատ վստահել այն ամենին, ինչ իմ ներսում է: Շատերն են ցանկանում ծանոթանալ, շփվել: Ի դեպ, ինձ միշտ հանդիպել են լավ մադրիկ: Բայց ես իմ տղամարդուն դեռ չեմ հանդիպել:

Դու գիտես` ինչ ես փնտրում:

Ոչ, ես չգիտեմ: Գուցե նա գա ու ես հասկանամ` ինչ էի փնտրում:

Բայց կան ինչ-որ հատկանիշներ, որոնց հետ դու չես հարմարվի:

Չեմ հադուրժում մադրկանց, ոորոնց համար սուտն ապրելակերպ է: Չեմ ընդունում մարդկանց, ովքեր կարող են ցանկացած պահի ցանկացած մեկի հետ շփվել:  Չեմ սիրում, երբ մարդը հումորի զգացում չունի: Տղամարդը պետք է ամեն վայրկյան հաճելի լինի շփման մեջ: Ի դեպ, ստանդարտություն չեմ սիրում: Տղամարդն էլ իր տեսակով պետք է լինի օրիգինալ: Իսկական տղամարդը պետք է նաև մեծահոգի լինի, մինչև անգամ բառերում նա պետք է լինի առատաձեռն ու շռայլ: Եվ ամենակարևորը. ես ուժեղ մարդ եմ, ու իմ կողքին պետք է լինի է’լ ավելի ուժեղ մարդ, ում կողիքն ես ինձ ավելի փխրուն կզգամ ու կկարողանամ հանգիստ ապրել նրա հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Армянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский пролив