Լիտվայի նախագահը հավանություն է տվել կառավարության կազմին
МЕЖДУНАРОДНОЕԼիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հավանություն է տվել վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի առաջարկած կառավարության կազմին։ «Կառավարության ձեւավորումն ավարտված է։ Ես հռչակագիր եմ ստորագրել կառավարության կազմի հաստատման մասին»,– ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ—ը։
Նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանը, որը պետք է հաստատի կառավարության լիազորություններն ու նրա ծրագիրը, կանի դա օպերատիվ կերպով։
Նոր կառավարությունում, որը հոկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորել է իշխող մեծամասնություն, 12 մանդատ ունի հաղթած «Լիտվայի գյուղացիների եւ կանաչների միությունը», 3 մանդատ էլ ստացել են սոցիալ դեմոկրատները։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



