Ֆրանսիայի ԱԳ նախարարը դեմ է հակառուսական պատժամիջոցների չեղարկմանը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էրոն հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների չեղարկումը կթուլացներ Ուկրաինայի ճգնաժամի լուծման ջանքերը եւ կնշանակեր նրանց հաղթանակը, ովքեր այդ երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ են դրել։ Այս մասին Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է Մինսկում իր ուկրաինացի, ռուս եւ գերմանացի գործընկերների հետ կայանալիք հանդիպմանը մեկնելիս, հայտնում է RFI–ն։
«Դա կնշանակեր ազատել նրանց ձեռքերը»,– ասել է Ժան Մարկ Էրոն։
Անդրադառնալով Մինսկում բանակցությունների արդյունքների մասին հարցին՝ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը նշեց, որ հաջողության մեջ վստահ լինելու պատճառներ չկան, բայց խոսքն այն մասին չէ, որ հանդիպումն անցկացվում է հանուն հանդիպման։
«Նորմանդյան քառյակի» երկրները հոկտեմբերին պայմանավորվել են մինչեւ նոյեմբերի վերջ ընդունել Դոնբասի հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզը։
«Մինչեւ հիմա այդ ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնություն չկա»,– ասել է Շթայնմայերը եւ կողմերին պատասխանատվության կոչ արել։
			
			
			
			
			
				
			
			
			


