Ամերիաբանկի տնօրենը կանխատեսում է վարկավորման ռեսուրսների պահանջարկի ավելացում
ОБЩЕСТВОՎերջին մեկ տարվա ընթացքում վարկավորման ռեսուրսների պահանջարկը նվազել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
«Մենք մշտապես ուսումնասիրում եւ գնահատում ենք շուկայի պահանջարկը: Պլանավորելիս մենք միշտ նայում ենք դեպի ապագա՝ իհարկե գնահատելով տնտեսական վիճակը, շուկայի զարգացումը, վարկային համակարգի հետագա զարգացումները, մեր տնտեսության ներքո տնտեսվարող սուբյեկտների հետագա զարգացման ծրագրերը: Կանխատեսում ենք, որ շուկան ավելի է ակտիվանալու, պահանջարկը ժամանակի ընթացքում ավելանալու է: Այդ առումով ավելի ճիշտ է նախապես պլանավորելը եւ պատրաստ լինելը այդ ապագա պահանջարկի բավարարմանը, քան թե մտածելը միայն պահանջարկը առաջանալու դեպքում, որո վհետեւ միջազգային ֆինանսական կառույցներից միջոցների ներգրավումը որոշակի ժամանակ է պահանջում՝ միջինը 3-6 ամիս: Ուստի վաղաժամկետ սկսելը ճիշտ է այս դեպքում»,-նշեց նա:
Արտակ Հանեսյանն ընդգծեց, որ ձգտելու են եռամսյակում գրանցած արդյունքները պահպանել մինչեւ տարեվերջ:
«Կարող եմ ասել, որ աճի բավականին լավ տեմպեր են լինելու բոլոր բնագավառներում՝ հատկապես վարկային ներդրումների եւ մեզ համար շատ կարեւոր ՓՄՁ-ների աճի տեմպով: Նշեմ, որ այս տարի սեպտեմբերից սկսած նվազեցրել ենք վարկավորման տոկոսադրույքները բոլոր մեր ծառայությունների եւ պրոդուկտների նկատմամբ՝ հիմնականում վարկավորման, այդ թվում նաեւ բիզնես վարկի տոկոսադրույքները առնվազն մեկ տոկոսային կետով նվազել են այս տարվա ընթացքում: Բացի դրանից հիմա իրականացնում ենք վարկավորման ակցիա, որն այդ ստանդարտ տոկոսներն ավելի բարենպաստ տոկոսադրույքով է առ աջարկում շուկային»,-եզրափակեց Արտակ Հանեսյանը:



