Դեկտեմբերի 3-ի գիշերը հանրապետությունում սպասվում են տեղումներ
ОБЩЕСТВОՀանրապետության տարածքում` նոյեմբերի 30-ին, 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, դեկտեմբերի 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Երևանում՝ նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2ը, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև:
Երևանի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.90C (1989 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -11.00C (1973 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.10C



