Գերմանացիների մեծամասնությունը դժգոհ է ԵՄ-ի քաղաքականությունից. TNS Infratest Politikforschung
МЕЖДУНАРОДНОЕԳերմանացիների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ Եվրամիությունը ճիշտ ճանապարհով չի ընթանում, մասնավորապես, այն հարցում, ինչը վերաբերում Է Brexit-ի հետ կապված իրադրությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը TNS Infratest Politikforschun g հետազոտական կենտրոնի կողմից անցկացվել Է KՓrber-Stiftung հիմնադրամի պատվերով:
«Brexit, միգրացիոն ճգնաժամ, անդրատլանտյան օտարացում՝ բազմաթիվ մարտահրավերներ, որոնք գերմանացիներին հարկադրում են կասկածել այն բանում, որ Եվրամիության երկրները ճիշտ որոշումներ են ընդունում: Այսպես, հարցման մասնակիցների 62 տոկոսը կարծում Է, որ Եվրամիությունը ճիշտ ճանապարհով չի ընթանում»,-ասված Է հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հարցվածների ավելի քան երկու երրորդն (67 տոկոսը) այն կարծիքն Է հայտնել, որ Brexit-ը լրջորեն խախտել Է ԵՄ-ի համախմբվածությունը, հետազոտության մասնակիցների 58 տոկոսը հանդես Է գալիս միավորումից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ կոշտ բանակցությունների օգտին:
ԵՄ-ից դժգոհությունը ցույց են տալիս նաեւ միության կազմում ԳՖՀ-ի առավելությունների եւ թերությունների վերաբերյալ հարցի պատասխանները: Տասը հարցվածներից միայն չորսն Է (39 տոկոս) առավելապես դրական կողմեր տեսնում այն բանում, որ Գերմանիան ԵՄ-ի մաս Է կազմում, կեսից պակաս մասը (48 տոկոսը) տեսնում Է ինչպես առավելություններ, այնպես Էլ թերություններ:
Ընդհանուր առմամբ հարցվածների 78 տոկոսը կարեւոր Է համարում ընդհանուր եվրոպական արտաքին քաղաքականություն վարելը եւ դրա հետ մեկտեղ Գերմանիայի շահերը պաշտպանելը. ԵՄ-ի ներսում գերմանացիները գլխավոր գործընկեր են համարում Ֆրանսիան (80 տոկոս), Իտալիան (71 տոկոս), Նիդեռլանդները (71 տոկոս) եւ Լեհաստանը (67 տոկոս):
Հարցումն անցկացվել Է 2016 թվականի հոկտեմբերին, դրան մասնակցել Է 1001 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
			
			
			
			
			
				
			
			
			


