Ադրբեջանում բարձրանում են երկաթուղային փոխադրումների գները
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով թանկացել են երկաթուղային փոխադրումների գները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Երկաթուղային փոխադրումների գների աճի մասին հայտնել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավար, պատգամավոր Ջավիդ Գուրբանովը: Նրա խոսքով` ընկերությունն ամեն ամիս էլեկտրաէներգիայի համար վճարում էր 1 մլն 300 հազար մանաթ, հետևաբար սակագնի ավելացմանը զուգահեռ անխուսափելիորեն կբարձրանան նաև երկաթուղային փոխադրումների գները:
Ադրբեջանի կառավարությանն առընթեր սակագնային հանձնաժողովը վերանայել է էներգակիրների գները: 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի մեծածախ գինը 0,043 մանաթից դարձել է 0,057 մանաթ (32,6 ԱՄՆ դոլար): Էլեկտրաէներգիայի գները 2016 թվականին ավելացվել են արդեն երկրորդ անգամ: Հուլիսի 15-ից սակագներն ավելացվել են 16 տոկոսով:
			
			
			
			
			
				
			
			
			


