Մակարոնի ջուրն օգտագործելու 5 օգտակար տարբերակ
ЛАЙФՄակար՞ն եք եփել, ապա մի շտապեք ջուրը, որում խաշել եք այն, թափել: Այն հարուստ է տարբեր օգտակար նյութերով, իսկ թե ինչպես օգտագործել այն, ներկայացնում ենք ստորև:
1. Ծաղիկների համար
Ջուրը, որում խաշվել են մակարոնները, հարուստ է հանքանյութերով, որոնք լավ ազդեցություն կունենան սենյականյին բույսերի վրա:
2. Հացի կամ պիցցայի խմորի համար
Իտալացի խոհարարները խորհուրդ են տալիս հացի կամ պիցցայի խմորի մեջ օգտագործել այս ջուրը:
3. Մազերի համար
Թրջեք մազերն այս ջրով և սպասեք 10 րոպե: Այն մազերին աննկարագրելի փափկություն է հաղորդում:
4. Սպա ոտքերի համար
Ծանր աշխատանքային օրվանից հետո շատերը զգում են ոտքերի հոգնածություն, կամ հասկանում, որ ոտքերը շատ են քրտնում: Մակարոնի ջուրը օգնում է լուծել այդ խնդիրները:
5. Մաքրելու համար
Մակարոնի ջուրը կարող եք օգտագործել թավաներն ու կաթսաները լվանալիս, այն լավ մաքրող միջոց է:



