Տնական կարտոֆիլ «Ֆրի»
ЛАЙФԴժվար է գտնել մեկին, ով կարտոֆիլ «Ֆրի» չի սիրում: Չէ՞ որ սա այն ուտեստն է, որ հայտնի է ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ում եւ Ֆինլանդիայում կարտոֆիլ «Ֆրի»-ն հայտնի է որպես «կարտոֆիլ՝ ֆրանսիական ձեւով»: Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում այս ուտեստն անվանում են «չիպսեր»: Լեհաստանում էլ կարտոֆիլ «Ֆրի»-ն «կարտոֆիլն է՝ գյուղական ձեւով»:
Դիետոլոգներն իրավացիորեն պնդում են, որ կարտոֆիլ «Ֆրի»-ն վնասակար է առողջության համար: Սակայն տնային պայմաններում, բնական մթերքից պատրաստված «Ֆրի»-ն ձեր առողջությանը չի վնասի: Բաղադրատոսմը, որ առաջարկում ենք, այս ուտեսի բազմաթիվ սիրահարների համար փրկություն կդառնա:
Ուրեմն ինչպե՞ս կարտոֆիլ «Ֆրի» պատրաստել տնային պայմաններում:
Մեզ հարկավոր են՝
5-7 հատ միջին չափի կարտոֆիլ,
2 ձվի սպիտակուց,
կարմիր պղպեղ՝ պապրիկա,
աղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը լվացեք, կեղեւազրկեք եւ կտրատեք 1 սմ հաստությամբ ձողիկների տեսքով: Ձվի սպիտակուցն աղի հետ հարեք: Սպիտակուցը լցրեք կտրատած կարտոֆիլով խորը ափսեի մեջ եւ լավ խառնեք, որպեսզի բոլոր ձողիկները պատվեն սպիտակուցով:
Թավան պատեք խոհարարական թղթով եւ կարտոֆիլը շարեք վրան: Կարտոֆիլի վրա կարմիր պղպեղ լցրեք: Թավան դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը եւ եփեք այնքան, մինչեւ կարտոֆիլը պատվի վարդագույն կեղեւով:
Կարտոֆիլ «Ֆրի»-ն պետք է ուտել տաք վիճակում:
Բարի ախորժակ…



