Միգրանտների ներհոսքը Իտալիա հասել է ռեկորդային մակարդակի
ОБЩЕСТВОՀյուսիսային Աֆրիկայից Իտալիա ժամանած միգրանտների քանակը հասել Է ռեկորդային մակարդակի: Այս տարի ժամանածների թիվն արդեն անցել Է 171 հազարից՝ գերազանցելով 2014 թվականի ռեկորդը, երբ երկիր Էր ժամանել շուրջ 170,1 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարարությո ւնը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ շուրջ 4690 միգրանտ Է զոհվել կամ անհայտ կորել՝ փորձելով անցնել Միջերկրական ծովով:
Իտալիայում ապաստանի տրամադրման համակարգի համար ավելի ու ավելի Է դժվարանում դիմանալ միգրանտների հոսքին: Ավելի քան 176 հազար մարդ ներկայում ամբողջ երկրով մեկ գտնվում Է տեղավորման հատուկ կենտրոններում:
Նրանց մեծ մասն Իտալիա Է ժամանել Աֆրիկայի երկրներից. շուրջ 36 հազարը Նիգերիայից, շուրջ 20 հազարն Էրիթրեայից եւ շուրջ 12 հազարը՝ Գվինեայից:
Շատերը մտադիր են մեկնել հյուսիս, առավել մեծ ժողովրդականություն վայելող ուղղություններն են Գերմանիան եւ Շվեդիան:
Ինչպես նշում Է BBC-ն, Իտալիա ժամանող միգրանտների թիվն աճել Է այն բանից հետո, երբ Հունաստանի եւ Բալկանների տարածքով ձգվող ուղիները հիմնականում արգելափակվեցին Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնության միջոցով:



