Նշանադրությանս մասին տեղյակ էին եղել բոլորը, բացի ինձանից. Նարե Գրիգորյան
ФОТО
Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Նարե Գրիգորյանի և նրա ըտրյալի` Արամի հարաբերությունների մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Այս անգամ երգչուհին մեզ հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել օրեր առաջ` նոյեմբերի 24-ին, կայացած իրենց նշանադրության արարողությունից:
«Նշանադրությանս մասին տեղյակ էին եղել բոլորը, բացի ինձանից: Ես դրա մասին տեղեկացել եմ արարողությունից ընդամենը ժամեր առաջ»,- ժպիտով նշեց Նարեն:
Նրա խոսքով` փոքր-ինչ սրտնեղել է միայն այն բանի համար, որ իր նշանադրությունից տեղյակ չլինելու պատճառով չի կարողացել նախօրոք պատրաստվել.
«Այնպես պատահեց, որ ես մտա խանութ և գնեցի առաջին իսկ պատահած զգեստը, քանի որ այլ տարբերակ պարզապես չունեի: Նույնիսկ, երբ արդեն գտնվում էինք սրահում, հավատս չէր գալիս, որ այդքան հյուր կար և որ բոլորը հավաքվել էին հենց մեզ համար»,- պատմեց Նարեն:

«Արդեն ասել եմ, որ ամուսնության դեպքում ոչ ոքի չեմ ների, եթե կրկին օրը թաքցնեն ինձանից»,- կատակեց Նարեն` հավելելով. «Թե երբ կլինի ամուսնությունը դեռ չենք ցանկանում պլանավորել, ապրում ենք այսօրվա օրով, իսկ այսօր մենք երջանիկ ենք»,- նշեց Նարե Գրիգորյանը:
Վերջինս ասաց, որ իր և սիրելիի հարաբերությունները օրինականցնելուց հետո դեռ չի հասցրել որևէ փոփոխություն զգալ, քանի որ դրանից շատ ժամանակ չի անցել:
«Փոփոխություն որպես այդպիսին դեռ չկա, միայն հոգևոր առումով եմ ինչ-որ նոր բան զգում: Նման դեպքերում հստակ սկսում ես որոշել հետագա անելիքներդ, հետագա քայլերդ, աշխատանքի հետ կապված որոշումներ ես փորձում կայացնել և այլն»,- հավելեց երգչուհին:
Նարեն տեղեկացրեց նաև, որ իր նշանածը` Արամը, այսուհետ հանդես է գալու նաև որպես իր պրոդյուսեր և իր բոլոր գործերով զբաղվելու է հենց նա:

Անդրադառնալով իր և Արամի սիրո պատմությանը` երգչուհին ասաց.
«Արամն իմ ամենամտերիմ ընկերուհու` Լուսինեի զարմիկն է, մենք ծանոթացել ենք հենց նրա միջոցով: Արամն ԱՄՆ-ից է, նա ընդամենը մեկ ամսով եկել էր Հայաստան, և այդ մեկ ամսվա ընթացքում Լուսինեն ոչինչ չխնայեց, որպեսզի մեզ ավելի մտերմացնի: Երևի հենց նա առաջինը հասկացավ, թե ինչքան ընդհանուր բան ունենք ես և Արամը: Մենք ունեցել ենք նույն ճակատագիրը, մենք շատ հարցերում նման ենք միմյանց ու նույն ձև ենք մտածում: Հենց այս ամենն էլ մեզ երկուսիս մոտեցրեց: Մենք ինքներս էլ չհասկացանք, թե ինչպես մեր ընկերական հարաբերությունները վերածվեցին սիրային հարաբերությունների: Պարտական եմ Լուսինեին իմ ամբողջ կյանքում, որովհետև նրա շնորհիվ շատ իրադարձություններ տեղի ունեցան»,- մանրամասնեց Նարե Գրիգորյանը:
Որպես վերջաբան, վերջինս ասաց, որ, ի ուրախություն իրեն, իր հետ ծանոթությունից հետո Արամն այլևս չի ցանկանում մեկնել հայրենիքից և դրա ապացույցն այն է, որ արդեն 7 ամիս է, ինչ նա ապրում է Հայաստանում:























































1
Отвергающий Пашиняна принял участие в мероприятии «Образование -это модно», а затем избил детей член...
2
Армения находится под давлением, ей могут навязать любое решение Анкары
3
Армении необходимо усилить меры по защите государственной границы — Артак Товмасян
4
Самвел Карапетян меняет внутриполитический статус-кво Армении: «Паст»
5
Axios: Иран нанес ракетный удар по базам США в Катаре