ԱՄՆ-ի կինոշուկան հերթական ռեկորդն է սահմանել
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգների կինոշուկան սահմանել Է հերթական ռեկորդը. անցյալ հանգստյան օրերին ձեռք Է բերվել դրամարկղային մուտքերի՝ 10 միլիարդ դոլարի նշագիը: Այս մասին հայտնել Է Կինոդահլիճների սեփականատերերի ազգային ասոցիացիան: Դրանով իսկ գերազանցվել Է 2013 թվականի ռեկորդը, երբ համանման արդյունքը ձեռք Էր բերվել գրեթե երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 7-ին:
Առայժմ ընթացիկ տարվա դրամամուտքերի չափերով վարկանիշի առաջին հորիզոնականում Է «Փնտրելով Դորիին»(Finding Dory) լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ 486,2 միլիոն դոլարով: Երկրորդ տեղում Է Marvel հռչակավոր պատկերապատումների հիման վրա ստեղծված «Առաջին վիրիժառուն. Դիմակայություն»(Capitain America: Civil War) կինոնկարը՝ 408,1 միլիոն դոլար: Երկու կինոժապավենների ստեղծողը եւ բաշխորդն այն ստուդիան Է, որը մտնում Է The Walt Disney Company ֆինանսական կոնգլոմերատի մեջ:
Այս տարվա ամենահասութաբեր ֆիլմերի վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը»(The Secret Life of Pets) ՝ 367,7 միլիոն դոլար: Այնուհետեւ գալիս են «Ջունգլիների գիրքը» (The Jungle Book) համակարգչային անիմացիայով գեղարվեստական ֆիլմը՝ 364 միլիոն դոլարով: Առաջին հնգյակը եզրափակում Է «Դեդփուլ» (Deadpool) կատակերգական ֆանտաստիկ մարտաֆիլմը՝ 363,1 միլիոն դոլարի չափով դրամամուտքերով:
Սակայն առայժմ պարզ չԷ, թե ընթացիկ տարին կարող Է արդյոք գերազանցել 2015 թվականի ռեկորդը, երբ Հյուսիսային Ամերիկայի վարձույթում հավաքվել Էր 11,12 միլիարդ դոլարի չափով գումար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



