Թրամփը հայտարարել Է երեք նահանգներում ընտրությունների կեղծման մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ նախագահական ընտրություններում կեղծումներ են եղել երկրի երեք նահանգներում՝ Վիրջինիայում, Նյու Հեմփշիրում եւ Կալիֆոռնիայում: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը հանրապետականը նոյեմբերի 27-ին զետեղել Է Twitter միկրոբլոգնե րի ցանցի իր Էջում:
«Քվեարկության ընթացքում լուրջ կեղծումներ են եղել Վիրջինիայում, Նյու Հեմփշիրում եւ Կալիֆոռնիայում. ուրեմն ինչու ԶԼՄ-ները չեն հայտնում այդ մասին: Դա մեծ խնդիր Է»,-գրել Է հանրապետականը:
Բոլոր այս երեք նահանգներում հաղթանակ Է տարել ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակցուհին՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:
Նոյեմբերի 27-ին ավելի վաղ Թրամփը հանդես Է եկել պնդումով, որ երկրում կայացած քվեարկության ընթացքում միլիոնավոր ձայներ են տրվել օրենքի խախտումներով: «Ի լրումն այն բանի, որ ես ճնշող առավելությամբ շահել եմ քվեատուների քվեարկությունը, ես հաղթանակ եմ տարել նաեւ ընտրողների ձայներով, եթե հաշվի չառնենք այն ձայները, որոնք տրվել են անօրինականորեն»,-հավաստիացրել Է քաղաքական գործիչը Twitter-ում զետեղված մեկ այլ հաղորդագրության մեջ:
Թրամփի այս հայտարարություններն արվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 25-ին «կանաչներից» ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Ջի Սթայնը պաշտոնապես խնդրագիր ներկայացրեց Վիսկոնսինի նահանգում նախագահի ընտրություններում ձայների վերահաշվարկ անցկացնելու վերաբերյալ: Նա նաեւ մտադիր Է դրան հասնել Միչիգանում եւ Փենսիլվանիայում:
Բոլոր այդ երեք նահանգներում Թրամփը Քլինթոնի նկատմամբ հաղթանակ Է տարել նվազագույն առավելությամբ: Սթայնը, որն ընտրությունների արդյունքում ապահովել Է ընտրողների միայն մեկ տոկոսի աջակցությունը, ընդգծել Է, որ իր նախաձեռնությունն ուղղված չԷ տանուլ տված Քլինթոնին օգնելուն:
Նոյեմբերի 26-ին փաստաբան Մարկ Էլիասը, որն իրավաբան Էր Քլինթոնի նախընտրական շտաբում, հայտարարել Է, որ դեմոկրատներից նախկին թեկնածուի օգնականները նույնպես պատրաստ են բոլոր երեք նահանգներում անցկացվելիք ստուգումներին:
Ընդ որում՝ իրավաբանն ընդգծել Է, թե քանի որ ձայների վերահաշվարկն արդեն նախաձեռնված Է «կանաչների» կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Ջիլ Սթայլի կողմից, ապա Քլինթոնի շտաբի աշխատակիցներն Էլ կմասնակցեն այդ գործընթացին:
Քվեարկության արդյունքների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն, հանրապետականն ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ 270 ձայնի փոխարեն ստացել Է քվեատուների 306 ձայն: Դեմոկրատներից թեկնածու Հիլարի Քլինթոնն ապահովել Է 232 քվեատուների աջակցությունը: Ընդ որում՝ ընդհանուր առմամբ Քլինթոնի օգտին ԱՄՆ-ի ավելի շատ քաղաքացիներ են քվեարկել, քան Թրամփի օգտին: Դեմոկրատն ստացել Է 64 մլն ձայն, հանրապետականը՝ 62 մլն ձայն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



