Հարավային Կորեան կկործանի ԿԺԴՀ-ի դրոններն էլեկտրամագնիսային իմպուլսով աշխատող զենքով
МЕЖДУНАРОДНОЕՀարավային Կորեան զենք է ստեղծել, որն ուղղված է հյուսիսկորեական անօդաչու սարքերի դեմ: Այն անօդաչու սարքերը շարքից հանելու է էլեկտրամագնիսային իմպուլսի օգնությամբ: Այդ մասին հայտնել է «Ռենհապ» գործակալությունը՝ վկայակոչելով զինվորականներին:
Հարավային Կորեայի պաշտպանության զարգացման գործակալությունը զինվորականների տրամադրության տակ արդեն եղած էլեկտրամագնիսային իմպուլսի գեներատորի օգտագործման միջոցներ է մշակում փոքր անօդաչու սարքերի դեմ պայքարի համար: Նշվում է, որ էլեկտրամագնիսային իմպուլսը կարող է խախտել էլեկտրամագնիսային դաշտերը և շարքից հանել էլեկտրական սարքերի մեծ մասը, այդ թվում և դրոնները:
Բացի այդ, գործակալությունը և ազգային պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ միասին պատրաստվում է մշակել GPS ազդանշանը ճնշելու տեխնոլոգիաներ, ինչպես նաև փոքր կառավարվող հրթիռներ դրոնները չեզոքացնելու համար:



