Մեծ Բրիտանիայում Թոնի Բլերին կարող են զրկել քաղաքականություն վերադառնալու հնարավորությունից
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպական Observer թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը կարող է զրկվել Եղիսաբեթ 2 թագուհուն կից գործող Գաղտնի խորհրդի անդամությունից ու մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունից։
Դա կարող է տեղի ունենալ նախկին վարչապետի հանդեպ նոր միջոցներ կիրառելու մասին բրիտանացի պատգամավորների պահանջից հետո։ Նրանք այդ հարցում հենվում են Ջոն Չիլկոտի հանձնաժողովի զեկույցի վրա, որն առնչվում է Իրաք Միացյալ Թագավորության ռազմական ներխուժման հանգամանքներին։
Միջկուսակցական խումբը, որում ընդգրկվել են 6 կուսակցությունների պատգամավորներ, խորհրդարանական հանձնաժողովին առաջարկելու են ուսումնասիրել Բլերի արած հայտարարությունները և դրանք համեմատել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին։
Այդ քայլը կարող է Բլերին զրկել Գաղտնի խորհրդին անդամակցելուց այն պահին, երբ նախկին վարչապետը փորձում է վերստին մտնել քաղաքական պայքարի մեջ։



