Արցախի Նախագահը պարգևատրել է մի խումբ ազատամարտիկների
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահի նստավայրում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության բանակի N38043 զորամասի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը մասնակցել եւ մասնակցում են հայ ժողովրդի բոլոր հատվածները ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ազատ, անկախ եւ հզոր հայրենիքը գերագույն արժեք է բոլորիս համար, եւ այսուհետ էլ արվելու է ամեն ինչ մեր բանակի մարտունակության շարունակական բարձրացման, երկրի զարգացման ու զորացման ուղղությամբ:



