Ադրբեջանում կա 119 քաղբանտարկյալ. զեկույց
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության աշխատանքային խումբը նոյեմբերի 26-ին հրապարակել է քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ընդգրկել է 119 մարդ։
Ադրբեջանի քաղբանտարկյալների նախորդ ցուցակը հրապարակվել էր հոկտեմբերի 17-ին, դրանում ընդգրկվել էր 94 մարդ։ Այժմ այդ ցուցակը համալրվել է 25 նոր քաղբանտարկյալով, որոնցից 24-ը հավատացյալներ են և կալանավորվել են քրեական տարբեր գործերով՝ կապված Նարդարանի դեպքերի հետ։
Կալանքի տակ վերցվել է նաև Գյանջան ներկայացնող կրոնական ակտիվիստ, աշխատանքային խմբի համակարգող, իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը։ Քաղբանտարկյալների նոր զեկույցը բաղկացած է 111 էջից և 6 էջից։
Դրանում բացի 119 քաղբանտարկյալից, նշված է ևս 25 պոտենցիալ քաղբանտարկյալի մասին։ Դրա հետ մեկտեղ աշխատանքային խումբն ընդգծում է, որ իրականում քաղբանտարկյալների թիվը շատ ավելին է։ Քաղբանտարկյալների նոր ցուցակի վրա առկա է ավելի քան 20 իրավապաշտպանի, ՀԿ-ների ղեկավարների ու իրավաբանների ստորագրությունը։



