Ժան Կլոդ Յունկերը չի կարծում, որ Մարին Լե Պենը կարող է դառնալ Ֆրանսիայի նախագահ
МЕЖДУНАРОДНОЕԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի կարծում, որ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կարող է հաղթել նախագահական ընտրություններում: Նա նման կարծիք է հայտնել Euronews-ի եթերում:
Հեռուստադիտողի հարցին ի պատասխան, թե Մարին Լե Պենի հաղթանակը կարող է արդյոք եվրոպական նախագծի դագաղի կափարիչի վերջին մեխը դառնալ, Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ նման վարկած ինքը չի դիտարկում: «Հիպոթեզը, թե տիկին Լե Պենը կարող է Ֆրանսիայի նախագահ դառնալ, ես չեմ դիտարկում: Նա չի ընտրվի»,- ասել է Յունկերը:
Հիշեցնենք, որ Չեխիայի ԱԳ նախարար Լուբոմիր Զաորալեկն ավելի վաղ ասել էր, թե Լե Պենի ընտրվելու դեպքում Եվրամիությունը կփլուզվի:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կընթանա 2017-ի ապրիլի 23-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 7-ին:



