Էրդողանը Եվրախորհրդարանին կոչ է արել «իր տեղն իմանալ»
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե Եվրախորհրդարանը պետք է հասկանա, որ Թուրքիան ղեկավարում է ոչ թե ինքը, այլ երկրի կառավարությունը, հայտնում է Anadolu-ն:
«Թուրքիայից պահանջել չպայքարել ահաբեկչական կառույցների դեմ այն դեպքում, երբ մենք ամեն օր բախվում ենք ահաբեկչության, հավասարազոր է երկիրը ահաբեկիչներին հանձնելու կոչին»,- ասել է Էրդողանը:
Նա սուր քննադատության է ենթարկել Եվրախորհրդարանին, որը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու կոչ անող բանաձեւ էր ընդունել:
«Եվրախորհրդարա՛ն, տեղդ իմացի՛ր: Այս երկիրը ղեկավարում է ոչ թե Եվրախորհրդարանը, այլ կառավարությունը»,- ասել է էրդողանը:
Նրա խոսքով՝ միգրացիոն ճգնաժամը ցույց տվեց, թե որքան կարող են Եվրոպայի երկրները հեռանալ մարդասիրությունից եւ մարդկային արժեքներից:



