Սխալ եմ համարում տեղական արտադրողներին տուգանելու եւ նրանց վրա ճնշում գործադրելու փաստերը. Սամվել Բալասանյան
ПОЛИТИКАԱսօր ՀՀԿ համագումարին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կմեկնաբանի ՏՄՊՊՀ կողմից «Երեւան գարեջուր» ընկերությանը տուգանելու փաստը եւ ինչպես է նա վերաբերվում այն հարցին, որ տուգանքի մասին ընկերության ղեկավարները տեղեկացել են ինտերնետ տիրույթից:
Ինչպես նշեց «Երեւան գարեջուր» ընկերության հիմնադրիր Սամվել Բալասանյանը, տուգանքի մասին թղթային տարբերակն արդեն իսկ ստացել են. «Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա ես դրանով չեմ զբաղվում: Ես սխալ եմ համարում տեղական արտադրողներին տուգանելու եւ նրանց վրա ճնշում գործադրելու փաստերը, քանի որ տեղական արտադրողը հազիվ է դիմանում մրցակցությանը, Ռուսաստանից մեծ քանակությամբ էժան գարեջուր է ներմուծում Հայաստան: Պետք է չէ՞ խթանենք մեր տեղական արտադրողներին»,- ասաց Բալասանյանը:
Հարցին՝ արդյո՞ք տուգանքը սուբյեկտիվ վերաբերմունքի տարրեր չի պարունակում իր մեջ, Սամվել Բալասանյանը խուսափեց պատասխանել:



