Ի սկզբանե ասել եմ, որ Կարեն Կարապետյանը վեց ամսվա վարչապետ չէ.Կարեն Քոչարյան
ПОЛИТИКАԿարեն Կարապետյանը վեց ամիս աշխատելու նպատակով չի նշանակվել վարչապետ չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանական ընտրություններից հետո, եթե ՀՀԿ-ն ստանա վստահության քվե, ապա կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը։
«Ես ի սկզբանե ասել եմ, որ Կարեն Կարապետյանը վեց ամսվա վարչապետ չէ: Անգամ երբ ասացին, որ Կարեն Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի վարչապետ ավելի երկար, քան վեց ամիսը, որովհետև նոր Սահմանադրության պահանջն է, ես ասացի, որ նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում ոչ թե 2017 թվականի ապրիլից, այլ 2018 թվականի ապրիլից»,– ասաց Կարեն Քոչարյանը:
Նշենք, որ ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել էր.«Գալիք ընտրություններում վստահության քվեն ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»:



