ՀՀ-ն ՌԴ պանրի արտահանումն ավելացրել է 2 անգամ
ЭКОНОМИКАՀայաստանը Ռուսաստան պանրի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է երկու անգամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով r52.ru-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ վիճակագրական ծառայության (Ռոսստատ) ղեկավար Կոնստանտին Լայկամը:
Նա ներկայացրել է այն վիճակագրությունը, թե Եվրոպական երկրներին որ պետություններն են փոխարինել դեպի ՌԴ տարբեր մթերքների արտահանման ուղղությամբ: Օրինակ, Լայկամի տեղեկացմամբ, ՌԴ կաթնամթերքի արտահանման ուղղությամբ ԵՄ երկրներին փոխարինել են ԱՊՀ, լատինաամերիկյան պետություններն ու Չինաստանը:
«Պանրի և կաթնաշոռի մատակարումը ԵՄ-ից կրճատվել է 14 անգամ, միաժամանակ, Բելառուսը պանրի արտահանումը ՌԴ ավելացրել է ավելի քան 3 անգամ, Ուրուգվայը՝ 10, Հայաստանն ու Շվեյցարիան՝ երկու անգամ»,- ասել է Լայկամը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



