Կառավարության բոլոր քայլերը միտված են հավասար մրցակացային պայմանների ստեղծմանը. Վարչապետ
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության կառավարության բոլոր քայլերն ուղղված են հավասար մրցակցային դաշտ ստեղծելուն: ՀՀԿ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մեր ջանքերը ուղղված են դրան, շուկան բոլորի համար բացելուն»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Հարցին, թե ո՞վ է վերջերս բանան ներկրել Հայաստան, վարչապետը պատասխանեց. «Ի՞նչ եք կարծում, ես յուրաքանչյուր ներկրողի անուն պե՞տք է իմանամ»:
Անդրադառնալով հարցին, թե ի վերջո ինչո՞ւ որոշեց անդամագրվել Հանրապետական կուսակցությանը, վարչապետն ասաց, որ արդեն 7 կետով հիմնավորել է իր որոշումը: Վարչապետը նաև չhամաձայնեց դիտարկման հետ, թե ՀՀԿ-ին անդամակցությունը կարող է ազդել իր իմիջի վրա:
Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաև դիտարկմանը, որ ՀՀԿ-ին իր անդամակցությունից հետո ևս 7 հազար մարդ դիմում է գրել կուսակցությանն անդամակցելու համար: «Ես չգիտեմ ովքեր են այդ մարդիկ, բայց ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել նրանց, որ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեն»,- նշեց վարչապետը:



