Իրանում գնացքների բախման զոհերի թիվը հասել է 40-ի
МЕЖДУНАРОДНОЕԻրանի Սեմնանի նահանգում մարդատար գնացքների բախման զոհերի և տուժածների թիվը շարունակում է աճել, զոհերի թիվը հասել Է 40-ի, իսկ վիրավորներինը՝ 100-ի:
Այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը: Ավելի վաղ տեղեկացվել էր 36 զոհի և 95 տուժածների մասին: Իրանական հեռուստատեսության տվյալներով՝ զոհվածներից չորսը երկաթուղային ընկերության աշխատակիցներ Էին: Նրանք պատահարի ժամանակ գտնվում էին գնացքներում: Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, շատերն աննշան վնասվածքներ են ստացել:
Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:40-ին Իմամշեհր քաղաքի երկաթուղային կայարանում: Գնացքներից մեկը կանգնած Է եղել պլատֆորմում, երբ նրան հարվածել Է մեկ այլ շարժակազմ: Բախման հետեւանքով չորս վագոններ դուրս են եկել գծերից, եւս երկուսը բռնկել են: Տեղում աշխատում են բժիշկներն ու արտակարգ ծառայությունները, փրկարարների աշխատանքը դժվարացնում են եղանակային բարդ պայմանները՝ ձնատեղումը եւ մերկասառույցը: Ինչպես հայտնել Է Սեմնան նահանգի նահանգապետ Մոհամադ Ռըզա Հաբբազը, կատարվում Է միջադեպի հետաքննություն:



