Իսրայելը չորրորդ օրն Է՝ պայքարում Է հրդեհների դեմ եւ բռնում հրկիզողներին
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի ոստիկանությունը բռնել Է այն հրկիզումների մեջ կասկածվող 12 մարդու, որոնք կարող Էին հրդեհների մի մասի պատճառ դառնալ եւ որոնք չորրորդ օրն Է՝ մոլեգնում են ամբողջ երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչ ՄիխայիÕ ¬ Զինգերմանը:
Վարչապետ Բենիամին Նաթանյահուն նախօրյակին հայտարարել Էր, որ հրկիզմամբ կամ դրա հրահրմամբ յուրաքանչյուր հրդեհ համարվելու Է ահաբեկչական գործողություն՝ մեղավորների համար համապատասխան հետեւանքներով:
«Այժմ մենք կարող ենք հայտնել, որ ոստիկանությունը բռնել Է հրկիզումների կամ դրա հրահրման մեջ կասկածվող 12 կասկածյալների»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Իրավապահ մարմիններում չեն բացահայտում բռնվածների ինքնությունը՝ խոստանալով մանրամասները հրապարակել ավելի ուշ, որպեսզի չխանգարեն հետաքննության ընթացքին:
Նոյեմբերի 25-ին ամենավտանգավոր իրադրությունն ստեղծել Է Երուսաղեմի արվարձանում գտնվող Բեյթ-Մեիր ոչ մեծ բնակավայրում, որտեղից գիշերը հարյուրավոր բնակիչներ են տարհանվել: Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավարներից մեկը՝ Միկի Ռոզենֆելդը, Twitter-ի միկրոբլոգում գրել Է, որ այնտեղ բռնել են հրկիզման մեջ կասկածվող երկու մարդու:
Ոստիկանական ամփոփագրերի համաձայն՝ առավոտից փչող ուժեղ քամին նախօրյակին մարված մի քանի հրդեհներ Է բորբոքել Հայֆեում: Կրակի ծավալման պատճառով, որը ճգնաժամի թեժ պահին մոլեգնում Էր հենց փողոցներում, Իսրայելի հյուսիսի խոշորագույն քաղաքում նոյեմբերի 24-ին տարհանվել են 12 շրջաններ՝ առնվազն 60 հազար մարդ: Առայժմ նրանց չեն թույլատրում վերադառնալ իրենց տներ:



