ՀՀ ներկայացուցչությունը մասնակցել է Ժնևում ՄԱԿ-ի Կանանց խորհրդի ամենամյա տոնավաճառին
ОБЩЕСТВОԺնևում ՀՀ մշտական ներկայացուցչությունը նոյեմբերի 22-ին մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց խորհրդի (UNWG) կողմից կազմակերպված ամենամյա բարեգործական տոնավաճառին։
Հայկական տաղավարը ներկայացված էր հայկական արտադրության ապրանքատեսակներով, մասնավորապես, հայկական կոնյակի տեսականիով, գինեգործության, արհեստագործության լավագույն նմուշներով, երկրի պատմությունն ու մշակույթը ներկայացնող տարբեր հուշանվերներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական տաղավար են այցելել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի Գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերը, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Կյոնգլիմ Չոյը, Ժնևում հավատարմագրված բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ինչպես նաև տոնավաճառի բազմաթիվ այցելուներ:
Հայկական ապրանքատեսակների վաճառքից ստացված գումարը փոխանցվել է ՄԱԿ-ի Կանանց խորհրդի հիմնադրամ` կարիքավոր երեխաների համար իրականացվող բարեգործական ծրագրերի ֆինանսավորման նպատակով:
Տեղեկանք․ յուրաքանչյուր տարի ՄԱԿ Կանանց խորհուրդը, համագործակցելով Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակումհավատարմագրված մշտական ներկայացուցչությունների, Ժնևի իշխանությունների և գործարար շրջանակների հետ,կազմակերպում է միջազգային տոնավաճառ և վիճակահանություն, որոնցից ստացված գումարն ուղղվում է ողջ< /i>աշխարհում կարիքավոր երեխաների համար բարեգործական ծրագրերի ֆինանսավորմանը։ Տոնավաճառն ունենում էավելի քան 6000 այցելուներ, իսկ ընդհանուր հասույթը կազմում է մոտ 300 000 շվեյցարական ֆրանկ:



