Հայաստանի ռուսական ռազմակայանում ծառայության անվտանգության համալիր պարապմունքներ են անցկացվում
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են առօրյա գործունեության պայմաններում եւ մարտական պատրաստության պարապմունքներում անվտանգության պահանջների կատարման համալիր հրահանգչամեթոդական պարապմունքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքները կտեւեն երկու օր: Առաջին օրը միավորման կառավարման սպաները դասախոսություններ են կարդում մուլտիմեդիական նախագծերի օգտագործմամբ՝ տարբեր խնդիրների կատարման ժամանակ անվտանգության պահանջների խախտումների հետեւանքների մանրամասն պարզաբանումներով: Երկրորդ օրը պաթուցիկ նյութերի նմանակման միջոցների, մանեկենների, մակետների, անգնդակ փամփուշտների, ռազմամթերքի, ավելի քան 100 միավոր ռազմական եւ ավիացիոն տեխնիկայի ներգրավմամբ տեղի կունենան իրազննական պարամունքներ տեղանքում, մարտական մեքենաների հավաքակայաններում եւ Էրեբունի ռազմական օդաթռիչքարանում:
Գյումրիի եւ Երեւանի միավորումներում կազմակերպվել են 10-ական ուսումնական մասնագիտացված վայրեր: Յուրաքանչյուր վայրում հրահանգիչները եւ սպաները զինծառայողներին կսովորեցնեն անվտանգության հիմունքները առօրյա կենսագործունեության, պահակային ներքին եւ կայազորային ծառայությունների ժամանակ եւ մարտական պատրաստության պարապմունքներում:
Հայաստանի ռուսական ռազմակայանի ավելի քան 2 հազար զինծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի ներգրավմամբ պարապմունքները Երեւանի եւ Գյումրիի կայազորներում միավորումների հրամանատարների ղեկավարությամբ անցկացվում են նոր ուսումնական շրջանի նախաշեմին:



