Հրանտ Բագրատյանի՝ լիդեր դառնալու ձգտումները և ՀՀԿ պատգամավորի արձագանքը
ИНТЕРВЬЮՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը մեծ թափով պատրաստվում է 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նա իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ այս պահին քաղաքական հինգ կուսակցությունների միջև բանակցություններ են գնում՝ միասնական հարթակում հանդես գալու համար, որի առաջնորդը կլինի հենց ինքը:
Ընդդիմադիր պատգամավորի հայտարարության և ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող զարգացումների շուրջ Past.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:
– Դուք՝ որպես իշխող կուսակցության պատգամավոր, ի՞նչ գնահատական կտաք այսօրվա ընդդիմադիր գործիչներին, և արդյոք Հրանտ Բագրատյանին հնարավորություն կընձեռվի՞ լինել լիդերի դերում:
– Կարծում եմ, որ դեռ ժամանակ կա հասկանալու համար, թե ընդդիմադիր դաշտում ինչ քաղաքական ուժեր կլինեն: Ցանկացած մարդ հայտարարություն անելու իրավունք ունի, իսկ այսօր էլ բոլորը փորձում են իրենց շուրջը համախմբել ընդդիմադիր ինչ–որ հատվածի:
Հրանտ Բագրատյանը եզակի չէ: Այսօր շատերն են հայտարարում, որ համախմբվում են և այլն, սակայն ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Բագրատյանը փորձառություն ունեցող քաղաքական գործիչ է, բայց թե ինչ ծրագրով հանդես կգա, որ իր շուրջ այլ ուժերի ու մարդկանց համախմբի, դա արդեն ժամանակը ցույց կտա:
– Ի՞նչ վիճակում է այսօր գտնվում ընդդիմադիր դաշտը, ի՞նչ ցույց տվեցին, օրինակ, Վանաձորի ընտրությունները:
– Եթե ընդդիմությունն ուզում է կոնկրետ հաջողություններ գրանցել իր մասով, ապա առաջին հերթին պետք է մտածի համախմբվելու մասին, հետո նոր պետք է մտածեն ինչ ծրագրով հանդես պետք է գալ:
– Ունե՞նք այսօր քաղաքական դաշտում այնպիսի ընդդիմադիր ուժ, որը կարող է առանց համախմբման հանդես գալ գալիք խորհրդարանական ընտրություններին ու լուրջ հաջողություններ գրանցել:
– Անկեղծ ասած, ես այսօր չեմ տեսնում ընդդիմադիր այն հզոր ուժը, որը կարող է լուրջ հաջողություններ ունենալ:
Սոսե Չանդոյան
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



