Անօդաչուն հեռախոսներ եւ սղոցի սայր է հասցրել Դանիայի բանտ
ОБЩЕСТВОԴանիայի Նյուբերգ քաղաքում անօդաչու թռչող ապարատը բանտ Է տարել իրեր, որոնք անհրաժեշտ են փախուստի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը:
Նոյեմբերի լույս 22-ի գիշերը հսկիչները նկատել են դրոն, որը բարձրանում Էր բանտի չորրորդ հարկի խցերից մեկի լուսամուտի մոտ: Ապարատը հաջողությամբ տեղ Է հասցրել բեռը եւ հեռացել մթության մեջ:
Մաքսանենգ բեռն անհապաղ առգրավել են: Ծանրոցում հայտնաբերել են ձեռքի երկու հեռախոս, սղոցի սայր եւ այլ իրեր, որոնք կարող Էին օգտակար լինել բանտից փախուստի դիմելիս:
Ըստ երեւույթին ապարատը կառավարել Է բանտարկյալներից մեկի հանցակիցը: Իրավապահ մարմիններին չի հաջողվել նրան բռնել:
«Մեր բախտը բերեց, որ դրոնը հայտնաբերեցինք,- հայտարարել Է Դանիայի բանտերի միություն կազմակերպության ներկայացուցիչ Քիմ Օստերբայը:- Հաջորդ անգամ կարող Է այլ կերպ լինել»:



